15:06 28.07.2022
Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում կատարելու և Առողջապահության նախարարությանը 851 մլն ՀՀ դրամ գումար հատկացնելու վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հատկացվող գումարն ուղղվելու է հինգ բժշկական կենտրոնների կառուցմանը/վերակառուցմանը և մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը: Մասնավորապես, կապիտալ հիմնանորոգվելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» (163 մահճակալ), Արմավիրի մարզի Վաղարշապատի (90 մահճակալ) և Արագածոտնի մարզի Աշտարակի (32 մահճակալ) բժշկական կենտրոնները, Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը, իսկ Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր՝ համապատասխանաբար 30 և 25 մահճակալային ֆոնդով: Նաև կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը: Բոլոր բժշկական կենտրոնները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով և գույքով՝ մարզերի համաչափ զարգացման սկզբունքի շրջանակում հասանելի և որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով: Որոշման ընդունմամբ կառուցման և վերակառուցման ենթակա բժշկական կազմակերպությունների թիվը կդառնա 13, որից 2-ը՝ հանրապետական նշանակության, 11-ը՝ մարզային: Նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն ևս վեց բժշկական կազմակերպության նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց մի մասի շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի, և շինարարական այս տեմպը պահպանելու դեպքում կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բժշկական կենտրոնի ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը կիրականացվի: Ա. Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ ոլորտում առաջիկայում կապիտալ ծախսերի ուղղվածության որոշակի փոփոխություն է լինելու՝ ուշադրությունը կենտրոնանալու է առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շենքային պայմանների բարելավմանը:
Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ կառավարությունը, առողջապահական համակարգի զարգացման շրջանակում, հանձն է առել կարգավորել բժշկական կենտրոնների կառուցման/վերակառուցման, ֆիզիկական պայմանների բարելավման և ամբողջությամբ նոր, ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: «Այս պահին ևս ունենք մի շարք բժշկական կենտրոններ, որոնք գտնվում են շինարարական փուլում. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերակառուցման է ենթարկվում հանրապետական նշանակության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»: Սույն որոշմամբ փաստացի սկիզբ ենք դնում 2 բժշկական կենտրոնների նոր համալիրների ամբողջությամբ նոր կառուցման և 4 բժշկական կազմակերպությունների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներին, և փաստացի կունենանք 13 բժշկական կազմակերպություն, որոնք կլինեն միաժամանակ կառուցման և վերակառուցման փուլում: Ինչպես նշվեց, նախագծերում նաև ներառված է ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: Բացի այս ծրագրից, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Կառավարության կողմից, ունենք նաև այլ ծրագիր, որը թիրախավորում է համայնքային ենթակայության տակ գտնվող ամբուլատորիաները, և սուբվենցիաների հայտերի միջոցով փորձում ենք այդ հարցը լուծել»,- նշել է փոխվարչապետը:
Գործադիրը ևս մի քանի որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մասնավորապես՝
– Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ճանապարհների վերականգնման աշխատանքների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 597,431.6 հազ. ՀՀ դրամ գումար է հատկացվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
– 6 մլն դրամ է հատկացվել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 10 շահառուի՝ 2022թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների պատվովճարը վճարելու նպատակով:
– «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսված 118,163.2 հազ. ՀՀ դրամ գումարից 48,800.0 ՀՀ դրամ գումարը հատկացվել է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքների համար գույքագրման փաստաթղթերի մշակման և ձեռքբերման աշխատանքներին։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...