Տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի արտագնա նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+22.09 oC

Տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի արտագնա նիստը

15:21 28.07.2022

Հուլիսի 27-ին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ էին այցելել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Նրանք շրջեցին գումարտակի վարչական շենքի աշխատասենյակներում, ծանոթացան աշխատանքային ու շենքային պայմաններին, եղան ստորաբաժանման հերթապահ մասում, վարչական վարույթ իրականացնող բաժանմունքում, ծառայության բաժնում, ստորաբաժանումների հրամանատարների աշխատասենյակներում, նաև զրուցեցին պարեկների հետ, ծանոթացան ծառայության մանրամասներին, եղան գումարտակի շարահրապարակում։ Գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը ներկայացրեց ծառայողական մեքենաների հնարավորությունները, մեքենաներում օգտագործվող տեխնիկան, սպառազինությունը և այլն։

Աշխատանքային խմբի անդամները եղան նաև Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում, ինչից հետո ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղի ունեցավ ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի արտագնա նիստ։

Արտագնա նիստին մասնակցում էին օրենսդիր իշխանության և Լոռու մարզի պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի հրամանատարության ներկայացուցիչներ։

Բացման խոսք ասաց աշխատանքային խմբի համակարգող Արփի Սարգսյանը։ Ելույթներ ունեցան ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների գործընկերներ։ Խոսվեց պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի կատարած աշխատանքի, պարեկ-քաղաքացի հարաբերությունների, ոլորտի օրենսդրական խնդիրների, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության մատակարարման և ոլորտին վերաբերող այլ թեմաների մասին։ Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Արթուր Ափյանն անդրադարձավ պարեկների կողմից օգտագործվող տեխնիկայի խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին։
Նիստի ավարտին ամփոփվեց կատարված աշխատանքը, վեր հանվեցին խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ որոշումներ կայացվեցին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP