Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին

17:27 28.07.2022

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին:

«Հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փամփուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։
Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։

Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները և ըստ այդմ միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։
Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները»:

May be an image of outdoors

May be an image of outdoors

May be an image of outdoors

May be an image of outdoors

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16:22 23.06.2025

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

16:16 23.06.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […] ...

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

16:08 23.06.2025

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

BACK_TO_TOP