22:09 28.07.2022
Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնասվածք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ․-ն է։
Մինչ բժիշկներն բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Սևանի ոստիկաններն ու քննիչները, ապա նրանց միացած քննիչ Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմաններում Գարեգին Խ․-ին իրենց գյուղում իրենց տան բակում դանակով հարվածել է եղբայրը՝ 33-ամյա Գուրգեն Խ-ն։
Ըստ բժշկի հայտնածի՝ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում։
Սևանի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Գուրգեն Խ․-ին, ով այնուհետև մոր դիմումի հիման վրա տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սևան» հոգեկան առողջության կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավթյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
21:12 10.07.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըՀուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն […] ...
21:00 10.07.2025
Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...
20:50 10.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...
20:40 10.07.2025
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահինՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...
20:30 10.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայնԱմերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա, ընդհանուր առմամբ, շարունակվում են Վաշինգտոնի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն», – ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերջերս դադարեցումը։ […] ...
20:19 10.07.2025
Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանաՈւկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) երաշխիքով վարկային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։ «Գրեթե 1.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2.3 միլիարդ դոլար) վարկը կօգտագործվի «Հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացում» առաջնահերթ նախագծի ֆինանսավորման համար, որն իրականացվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության […] ...