16:40 29.07.2022
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի չորրորդ օրը Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՍՕՍ-Մանկական Գյուղեր հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին, տեղեկացնում են ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպիսի միջոցներով է հաստատությունն իրականացնում իր գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները:
Այնուհետ քննարկվել են խնամքի կենտրոնում երեխաների լավագույն շահի ապահովման կոնկրետ մոտեցումներն ու կենտրոնի կողմից խնամքի ծառայությունների, ճգնաժամային իրավիճակում հայտնված շահառուների հետ տարվող աշխատանքների մանրամասներ։
Շարունակելով հանդիպումները՝ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում, կատարվել է քաղաքացիների ընդունելություն։
Առաջնահերթ, Պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, և բարձրացված խնդիրների վերաբերյալ պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել կոնկրետ են գործողություններ:
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում Տավուշի մարզում գործող երեխաների, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հարկ է նշել, որ վերջիներիս կողմից առաջ է քաշվել հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում հարմարեցումների գրեթե բացակայության, ինչպես նաև երեխաների և երիտասարդների կրթական իրավունքի իրացման և մշակութային միջավայրի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։
Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացված մշտադիտարկման 4-օրյա այցերի ընթացքում արձանագրված խնդիրների մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...