22:43 29.07.2022
Ինչպե՞ս են կառուցել ուրարտացիները երևանյան հնավայրերն ավելի քան 2800 տարի առաջ: Ֆրանսիայից ժամանած գիտաշխատողները հայ մասնագետների հետ անցել են գործի՝ փորձելով տեղափոխվել Ք. ա. 782թ․:
Երևանում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով:
Առաջին փորձարկումներին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
«Սա ամիսների աշխատանք է, և այս համագործակցությամբ մեր առաջին նպատակն է՝ սովորել աղյուսի արտադրության տեխնոլոգիան, այնուհետ վերականգնել Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը: Արդյունքը երբ պարզ լինի, արդեն հոկտեմբերին աղյուսի արտադրության գործընթաց կսկսվի և, կարծում եմ, արդեն գարնանը հնարավորություն կունենանք սկսել վերականգնման աշխատանքները»,- նշել է քաղաքապետը:
«Իհարկե, ոգևորիչ է, որ մենք արդեն ունենք գործնականում հաջողված համագործակցություն, որը կոնկրետ ծրագրերով արդեն կյանքի է կոչվում: Միջազգային հաջողված փորձը մեզ հետաքրքիր է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի մշակութային ոլորտը ևս արդյունավետորեն կարողանանք զարգացնել»,- նկատել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Հայ և ֆրանսիացի մասնագետներն այս օրերին այցելել են Նուբարաշենի, Էրեբունի հնավայրին կից կավի հանքեր, ինչպես նաև Կարմիր բլուր և Էրեբունի հնավայրեր, որտեղից և վերցրել են նմուշարկման հողանմուշներ: Այս պահին փորձարկումներ են արվում՝ հասկանալու, թե որ կավի հանքն է առավել արդյունավետ լինելու աղյուսների պատրաստման համար:
«Հայաստանում կան աղյուսաշեն բազմաթիվ կառույցներ: Այս ծրագիրը հենց ներառում է Կարմիր բլուր, Շենգավիթ և Էրեբունի հնավայրերը, որտեղ մենք ունենք աղյուսաշեն պատեր ու կառույցներ, որոնք պետք է պահպանել: Մեր հնավայրերի համար սա կենսական նշանակություն ունի. պեղելը շատ լավ է, բայց պահպանելն անչափ կարևոր է»,- ընդգծել է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը:
Գիտնականները նկատում են. անցյալը բացահայտող նախաձեռնությունն ապագայի նախագիծ է: Երևանը բնապահպանապես մաքուր շինանյութի արտադրության հիմքն է դնում:
«Սա կարևոր գործընթաց է ոչ միայն Կարմիր բլուրի և Էրեբունիի համար, այլև ամբողջ Հայաստանի, որովհետև հում աղյուսի արտադրության այս գործընթացը հնարավորություն կտա վերականգնել այլ հնավայրեր ևս: Հազարամյակների ընթացքում, կարելի է ասել, կորել են ավանդական բոլոր գիտելիքները, և այսօր փորձի փոխանակմամբ ցանկանում ենք վերականգնել բոլոր այդ հմտությունները»,- նկատել է Լիոնի ճարտարապետական համալսարանի դասախոս Սյուզան Մոնո-Տեր-Մեսրոպյանը:
«Նախաձեռնությունը նաև ուսուցողական է: Այս ծրագրով աշխատանքներում ներգրավել ենք նաև մեր ուսանողներին, կրթական ծրագրեր ենք նախատեսում աշակերտների համար՝ «Արի պեղենք միասին» խորագրով: Մշակութային ոլորտի զարգացումն առանձնակի է կարևորված մեզ համար, և 2023թ. Երևանի բյուջեից նախատեսում ենք զգալի միջոցներ հատկացնել մշակութային կոթողների վերականգնման նպատակով»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Երևանի Կարմիր բլուրն, ի դեպ, շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ, Երևանի քաղաքապետարանի միջոցներով 2021թ. հնավայրն ամբողջությամբ մաքրվեց, տարածքից տեղափոխվեց ավելի քան 1200 բեռնատար աղբ:
Քաղաքային իշխանության գլխավոր նպատակն է պահպանել Երևանի հազարամյակների պատմությունը վկայող հնավայրերը: Համայնքը կանգնած է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ համատեղ իրականացվող ծրագրերի կողքին, և արվելու է հնարավորը, որպեսզի հաջողությամբ կյանքի կոչվեն Երևանի զարգացմանն ու հանրահռչակմանը միտված բոլոր նախագծերը:
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...