19:08 02.08.2022
Սուբվենցիոն ծրագրով մեկ տարի առաջ ձեռք բերված նոր միկրոավտոբուսները վերջապես այսօրվանից դուրս են եկել երթուղի։ «Գազել» մակնիշի նոր միկրոավտոբուսներն այսօր առավոտյան իրենց պտույտն են սկսել «Մուշ2» թաղամասից։ Ուղևորների համար անակնկալն առայժմ վերաբերում է 25 համարի երթուղուց օգտվողներին։
Միկրոավտոբուսներին փակցված են այն թաղամասերի ու փողոցների անունները, որտեղով անցնելու է նոր տրանսպորտը։ Դիմապակիներին 25 համարի կողքին նաև հինգ թիվն է նշված։
«Մենք ենք այդ 5 թիվը ավելացրել, քանի որ հետագայի համար մենք որոշել ենք, որ 25 համար ընդհանրապես չի լինի, լինելու է 5 համարի երթուղի»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ԺՊ Գեորգի Ղազարյանը։
25 համարի երթուղին չի փոխվել, բայց փոխվել է ժամանումների միջակայքը, միկրոավտոբուսները սկզբնակետից երթուղի են դուրս գալիս յուրաքանչյուր վեց րոպեն մեկ։ Առայժմ 13 նոր միկրոավտոբուս է ուղևորատար տրանսպորտային գծում։
«Դեռ 13 երթուղային ենք դուրս բերել, մինչև օրվա վերջ կհետևենք ընթացքին, եթե անհրաժեշտություն լինի, նորից քանակը կավելացնենք։ Որոշել ենք, որ երթուղին բնակչությանը սպասարկելու է մինչև երեկոյան ժամը 9 անց կես»,- նշում է Գեորգի Ղազարյանը։
Մեկ տարվա ձգձգումների պատճառը ոչ միայն նոր պարկի ստեղծումն էր, նաև համապատասխան կարգի վարորդներ չունենալը։ D կարգի վարորդական իրավունքի պարտադիր պահանջից բացի, առաջնային են համարվել նաև վարորդների փորձառությունն ու ստաժը։
Առաջին օրը ուղևորների համար նորությունը, որը նաև շատերին շփոթեցրեց, մուտքի մոտ տեղադրված մետաղադրամ ընդունող սարքերն էին, ինչն էլ հուշում էր, որ ուղեվարձը պետք է վճարել նախապես՝ երթուղային բարձրանալիս։
Սարքերն ընդունում են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Վարորդները, բոլոր ուղևորներին նախապես վճարելու զգուշացումից բացի, տեղեկացնում էին, որ անհրաժեշտության դեպքում իրենց մոտ ունեն մանրադրամ ու կարող են օգնել գումարը մանրելու հարցում։
Մետաղադրամ ընդունող սարքերն համարվելու են աշխատանքային օրվա ավարտին ուղևորահոսքը վերահսկող հիմնական միջոցը։ Հիմա գծատերեր չկան, բոլոր երթուղիների սպասարկման կազմակերպման պատասխանատուն քաղաքապետարանի ենթակայության «Գյումրի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունն է։
900 միլիոն դրամ արժողության 64 միկրոավտոբուսները մյուս երթուղիներ դուրս կգան փուլերով։ Հաջորդը նախատեսվում է 12 համարի երթուղին սպասարկել։ Իսկ թիվ 26 և 33 համարներն արդեն միավորվել են, ըստ այդմ՝ փոխվել է նաև երթուղին, այն երկարել է, որն առայժմ սպասարկում են 26 համարները։ Նոր միկրոավտոբուսների մուտքով Գյումրին կունենա 7 երթուղի՝ 9-ի փոխարեն։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...