Հայտնի է Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Հայտնի է Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը

18:59 06.08.2022

Հայտնի է կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջնական կազմը, որը օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

ArmSport. am-ի հաղորդմամբ՝ եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ:

Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում Տիգրան Հովսեփյանը , 52-ում Մարտին Սահակյանը:

54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը, 57-ում Ալեն Ստեփանյանը, 60-ում Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում Սամվել Սիրամարգյանը, 70-ում Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում Րաֆֆի Խաչատրյանը:

Աղջիկների պայքարում  հիմնականում ներկայացված կլինեն փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում Անի Մխիթարյանը, 42 կգ–ում Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում Էլեն Պապյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

21:18 06.07.2025

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

Նոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

BACK_TO_TOP