11:41 07.08.2022
Վարունգի կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել օրգանիզմի ջրազրկումից և դրականորեն կազդի սրտի ու արյան անոթների աշխատանքի վրա, Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։
Թարմ վարունգը չի կարելի անվանել մեծ քանակությամբ վիտամինների և այլ օգտակար նյութերի աղբյուր, բայց միևնույն ժամանակ դրանք հարուստ են բուսական մանրաթելով, ինչը դրականորեն է ազդում աղիքների աշխատանքի վրա և օգնում է պահպանել նրա միկրոֆլորան։ Վարունգը պարունակում է նաև բավականաչափ հեղուկ, շոգ եղանակին այս բանջարեղենը կարող է լրացնել օրգանիզմում ջրի պակասը։
«Բջջանյութը նպաստում է տոքսինների, ծանր մետաղների աղերի և վատ խոլեստերինի վերացմանը: Վարունգը կարելի է իդեալական սնունդ նրանց համար, ովքեր դիետա են պահում։ Դրանք հագեցվածության զգացում են հաղորդում և չեն հանգեցնի ավելորդ կիլոգրամների կուտակման»,- ասաց մասնագետը։
Սոլոմատինան նշել է, որ կալիումի բարձր պարունակության շնորհիվ վարունգը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։
«Կալիումը հեռացնում է ավելորդ հեղուկն օրգանիզմից, կանխում է այտուցների առաջացումը, ամրացնում է սրտի մկանները և բարենպաստ ազդեցություն է ունենում անոթների պատերի վրա՝ դարձնելով դրանք ավելի առաձգական։ Վարունգը օգտակար կլինի նաև հիպերտոնիկ հիվանդների համար, քանի որ այն չունի ավելորդ աղեր»,- ասաց սննդաբանը։
Բժիշկը զգուշացրել է, որ խրոնիկ պանկրեատիտի, խոցերի կամ գաստրիտների սրման ժամանակ ավելի լավ է վարունգ չուտել։
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...