18:50 09.08.2022
Գյումրիում անցկացվում է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը: Մարզական միջոցառմանը, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, մասնակցում են Հայաստանի, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։ Մրցաշարը երկու տարիքային խմբերում է, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է երկու միլիոն դրամ։
«Էս տարի տարիքային խմբերը բաժանված են այսպես․ խաղում են մինչև 12 տարեկանները՝ «Բ» խմբում և «Ա» խմբում խաղում են 12 տարեկանից բարձր շախմատիստները, կարգերը և վարկանիշները կապ չունեն, միայն տարիքային սահմանափակում կա»,- նշում է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչ Նորայր Հովսեփյանը։
Հայաստանում շախմատային ավանդույթներ կան, ինտելեկտուալ խաղը լայն տարածում ունի դպրոցականների ու երիտասարդների շրջանում։ ՖԻԴԵ-ի վարպետները վստահ են, որ հայկական շախմատում դեռ հայտնի կդառնան նոր անուններ, որոնք կշարունակեն ապահովել Հայաստանի շախմատային գերտերություն լինելու կարգավիճակը։
Առաջին՝ «Ա» խմբում պայքարում են ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 73 շախմատիստներ, ՖԻԴԵ-ի միջազգային վարպետներ, վարպետներ ու սպորտի վարպետներ։ Երկրորդ՝ «Բ» խմբում ընդգրկված են մինչև 12 տարեկան 138 պատանի շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, կազմված է 9-ը տուրից։
«Մրցաշարը գրանցված է ՖԻԴԵ-ում, բնականաբար, մրցավարները պետք է ունենան ՖԻԴԵ-ի կողմից որակավորում, մեր մրցավարները որակավորված են և իրավունք ունեն միջազգային մրցաշարեր անցկացնելու, երկու ենթախմբում երեքական մրցավարներ կան»,- ասում է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչ Արտուշ Քոչարյանը։
Մրցումները կեզրափակվեն օգոստոսի 16–ին։ Կխաղարկվի 17 գավաթ, մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն դրամ, իսկ երկու բլից մրցաշարերի հաղթող շախմատիստը կստանա 500 հազար դրամ պարգև։ Միջազգային մրցաշարը ամենամյա է, հաղթողները ձեռք են բերում նաև վարկանիշային միավորներ։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...