Պարագվայում խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին քնած շան պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+23.09 oC

Պարագվայում խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին քնած շան պատճառով

21:08 09.08.2022

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել լատինոամերիկյան ֆուտբոլային լիգաներից: Այս անգամ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել առաջին դիվիզիոնի՝ «Սոլ դե Ամերիկա»-«Գուարանի Ասունսյոն» խաղում: Խաղի մեկնարկը հետաձգվել է շան պատճառով, որը քնել է հենց խոտածածկի վրա:

Տրիբունաներում հավաքված երկրպագուները սկսել են աղմկել, սակայն չեն կարողացել խանգարել շան քունը: Թե ինչու ֆուտբոլիստները, մրցավարները և անվտանգության աշխատակիցները չեն արթնացրել շանը, չի նշվում: Խաղը սկսվել է այն ժամանակ, երբ շունն ինքն է արթնացել ու դուրս վազել խաղադաշտից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին. Արման Ծառուկյան

09:21 19.04.2024

Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտի մասին։ «Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին։ Բոլորն անպարտալի են համարում նրան, սակայն ես չգիտեմ, թե ինչու։ Օրինակ՝ Վոլկանովսկիի հետ մենամարտում Մախաչևը լավ տեսք չուներ»,- ասել է հայ մարտիկը։ 2023-ի փետրվարին կայացած UFC 284 մրցաշարում Իսլամ Մախաչևն […] ...

Դավիթ Բարխուդարյանն առողջական խնդիրների պատճառներով չի կարողանա  մենամարտել  Իվան Շտիրկովի հետ

08:58 19.04.2024

Դավիթ Բարխուդարյանն առողջական խնդիրների պատճառներով չի կարողանա մենամարտել Իվան Շտիրկովի հետ

Հայ մարտիկ Դավիթ Բարխուդարյանն առողջական խնդիրների պատճառներով չի կարողանա RCC 19-ի շրջանակներում մենամարտել ռուսաստանցի Իվան Շտիրկովի դեմ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բարխուդարյանի փոխարեն Շտիրկովի դեմ մենամարտի դուրս կգա UFC-ի նախկին մարտիկ, ռուսաստանցի Շամիլ Գամզատովը: RCC 19-ը կանցկացվի մայիսի 11-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: 27-ամյա Բարխուդարյանն օկտագոնում անցկացրել է 20 մենամարտ, ունի 15 հաղթանակ և 5 […] ...

Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Աստրախանի «Վոլգարը»

08:32 19.04.2024

Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Աստրախանի «Վոլգարը»

Երևանի «Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը վերադառնում է մարզչական աշխատանքի։ Sport.ru-ն գրում է, որ 57-ամյա Գրիգորյանը կնշանակվի ռուսական «Վոլգարի» գլխավոր մարզիչ։ Աստրախանը ներկայացնող ակումբն ավելի վաղ պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Սերգեյ Պավլովին։ 2023թ․ սեպտեմբերին Կրասնոդարի «Կուբանից» հեռանալուց հետո Գրիգորյանը չէր աշխատում որևէ ակումբում։ «Վոլգարը» խաղում է Ռուսաստանի Առաջին լիգայում։ ...

Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական, իսպանական և ֆրանսիական ակումբներ

23:51 18.04.2024

Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական, իսպանական և ֆրանսիական ակումբներ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Դենիս Կլյուևը հաստատել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական, իսպանական և ֆրանսիական ակումբները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ա սերիան ներկայացնող «Բոլոնիան» Թիկնիզյանի տրանսֆերի հարցով կապ է հաստատել Կլյուևի հետ: «Հետաքրքրվածություն կա, այդ ուղղությամբ աշխատում ենք: Ակումբների անունները կտամ, երբ կոնկրետ առաջարկ լինի: Իհարկե, […] ...

Կարեն Խաչանովը չի մասնակցում Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարին

23:22 18.04.2024

Կարեն Խաչանովը չի մասնակցում Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցում Բարսելոնայում մեկնարկած ATP-500 շարքի մրցաշարին։ Աշխարհի 17-րդ ռակետին փոխարինել է իտալացի Անդրեա Վավասորին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Խաչանովը պայքարը պետք է սկսեր երկրորդ շրջանից և մրցեր Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան) – Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) զույգի հաղթողի հետ։ Բարսելոնայի մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է նաև աշխարհի երրորդ ռակետ Կառլոս […] ...

Ֆուտբոլի պատմության ամենաերկար հաղթական շարքն ընդհատվեց

22:49 18.04.2024

Ֆուտբոլի պատմության ամենաերկար հաղթական շարքն ընդհատվեց

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Հիլյալի» հաղթական շարքը ընդհատվեց 34-րդ խաղից հետո։ Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Ժորժե Ժեզուշի թիմը հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինին»: «Ալ Հիլյալը» հաղթել էր նախորդ 34 խաղում անընդմեջ և սահմանել համաշխարհային ռեկորդ։ Թիմը չէր պարտվել 2023թ․ սեպտեմբերից։ «Ալ Աինի» դեմ պատասխան հանդիպումը […] ...

BACK_TO_TOP