Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում

13:44 10.08.2022

Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել օգոստոսի 1-9 Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում:

Մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը, իսկ երիտասարդների պայքարում մեր երկրի մարզական պատիվը պաշտպանել են Գոռ Խաչատրյանը, Ռաֆայել Մնացականյանն ու Գոհար Հարությունյանը:

Հրաձիգներն աշխարհի առաջնությունում մրցել են երկուական վարժությունում՝ 10 մ, նորմալ վազք և խառը վազք:

Մեծահասակների պայքարում մեդալներ են նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Արուսյակ Գրիգորյանը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մկրտչյանը 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում խոցելով 555 միավոր՝ 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ արդեն 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Քաթարի ներկայացուցչի հետ պայքարում և դարձել է բրոնզե մեդալակիր: Արուսյակ Գրիգորյանը մրցել է 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 367 միավոր՝ նա նվաճել է բրոնզե մեդալը: Ի դեպ, այս վարժությունում նրան ընդամենը մեկ միավորով է զիջել Լիլիթ Մկրտչյանը՝ վերջնարդյունքում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Երիտասարդների պայքարում էլ չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Խաչատրյանը: Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանը մրցել է 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 386 միավոր՝ նա կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը և նվաճել է ոսկե մեդալ:

Երիտասարդների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել է Գոհար Հարությունյանը: 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում Հարությունյանը խոցել է 553 միավոր և 2-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ, որտեղ 6:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ:

Հայաստանի հրաձգության հավաքականին ուղեկցել է ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

Ստորև ներկայացված են բոլոր արդյունքները.

Վազող թիրախ, 10 մ, 30+30 կրակոց, նորմալ վազք

Մեծահասակներ

Հովհաննես Մարգարյան՝ 562 միավոր, 12-րդ տեղ
Լիլիթ Մկրտչյան՝ 555 միավոր, եզրափակիչ փուլ՝ 6:0, 3-րդ տեղ
Արուսյակ Գրիգորյան՝ 545 միավոր, 8-րդ տեղ

Երիտասարդներ

Գոռ Խաչատրյան՝ 573 միավոր, եզրափակիչ փուլ՝ 5:7, 4-րդ տեղ
Ռաֆայել Մնացականյան՝ 546 միավոր, 9-րդ տեղ
Գոհար Հարությունյան՝ 553 միավոր, եզրափակիչ փուլ՝ 6:1, 3-րդ տեղ

Վազող թիրախ, 10 մ, 20+20 կրակոց, խառը վազք

Մեծահասակներ

Հովհաննես Մարգարյան՝ 373 միավոր, 12-րդ տեղ
Լիլիթ Մկրտչյան՝ 366 միավոր, 4-րդ տեղ
Արուսյակ Գրիգորյան՝ 367 միավոր, 3-րդ տեղ

Երիտասարդներ

Գոռ Խաչատրյան՝ 386 միավոր, 1-ին տեղ
Ռաֆայել Մնացականյան՝ 362 միավոր, 8-րդ տեղ
Գոհար Հարությունյան՝ 353 միավոր, 7-րդ տեղ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

17:00 06.07.2025

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

16:41 06.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

16:20 06.07.2025

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական ​​հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

16:00 06.07.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

14:33 06.07.2025

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...

BACK_TO_TOP