Կառավարությունը կրկին կմերժի «Ելքի»` «ավելորդ բյուրոկրատիայից» հրաժավելու նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Կառավարությունը կրկին կմերժի «Ելքի»` «ավելորդ բյուրոկրատիայից» հրաժավելու նախագիծը

14:08 27.02.2018

SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ կառավարությունը որոշում է կայացնելու մերժել ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Դրա հիմնավորման մեջ նշված է, որ կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։ Այդուհանդերձ, «Ելքն» առաջարկում է ազատականացնել կրիպտոառևտրի ոլորտը, հրաժարվել «ավելորդ բյուրոկրատիայից» և լիցենզավորման պարտադիր պահանջից: Նախագծի հիմնավորման մեջ բերվում է Գերմանիայի և Էստոնիայի օրինակները: Նշվում է, որ Գերմանիայում լիցենզիա չի պահանջվում, ընդ որում՝ այնտեղ թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ՝ Էստոնիայում այս լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է: Մյուս կողմից՝ նախագծով առաջարկվում է այդ գործունեությունը մինչև 2023 թվականն ազատել հարկերից.

«Հետևաբար մայնինգով զբաղվող անհատների կամ ընկերությունների էլեկտրոնային հաշվառումը բացառապես վիճակագրական տվյալներ հավաքագրելու նպատակ է հետապնդում»,- ասված է փաստաթղթում։  

«Ելքը» կարծում է, որ նախագիծն այս տեսքով ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով և դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրենսդրությամբ կկարգավորվի, ինչը նաև համահունչ կլինի բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին։

Բայց, ինչպես արդեն նշեցինք, գործադիրը որոշել է բացասական եզրակացություն տալ նախագծին:  Նշվում է, որ նոր կամ գործող կրիպտոարժույթների թողարկման և վաճառքի գործընթացների կար­գա­­վորումը նպատակահարմար չեն համարում՝ ելնելով ոլորտին բնորոշ մի շարք ռիսկերի առ­կայությունից՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորում, զեղծարարությունների մեծ ծավալ, հակերային հարձակումներ, սպառողների շահերի ոտնահարում, կրիպտոարժույթ­նե­րի գնի բարձր տատանողականություն և այլն:

Գործադիրի պնդմամբ՝ դրա ընդունման դեպքում հնարավոր է՝ բախվենք ոչ միայն ֆինանսական համակարգը ռիս­կային դաշտ տեղափոխելու և ֆինանսական կայունությունը խարխլելու, այլև երկրի մա­կար­­դակով համակարգային ռիսկերի, ներառյալ հեղինակության ռիսկի առաջացնելու վտան­գին:

Նկատենք, որ մեկ անգամ չէ, որ «Ելքը» հայտնել է, թե նախաձեռնության համար հիմք են հանդիսացել նաև Հայաստանում այս ոլորտը մոնոպոլիզացնելու մասին առկա կասկածները։

Հիշեցնենք, որ SHANTNEWS-ն այսօր արդեն գրել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «թվային տնտեսության զարգացման մասին» հրամանագիրը ստորագրելուց հետո այդ երկրում «մայնինգ-բում» պայթեց: 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP