Աշոցքի բնակավայրերի զբոսաշրջային պոտենցիալը․ կազմվել է բնության հուշարձանների և պատմական կառույցների էլեկտրոնային քարտեզը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Աշոցքի բնակավայրերի զբոսաշրջային պոտենցիալը․ կազմվել է բնության հուշարձանների և պատմական կառույցների էլեկտրոնային քարտեզը

18:21 16.08.2022

Շիրակի մարզը  գյուղական տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի, բայց մնում է չբացահայտված կամ քիչ բացահայտված։ Մարզի բնական հուշարձաններն ու ճարտարապետական նշանակության կառույցները տուրայցելությունների պահանջված ուղղություններից դուրս են մնում ոչ միայն ենթակառուցվածքների բացակայության, նաև հանրայնացված չլինելու պատճառով։ «Բիոսոֆիա» ՀԿ-ն ուսումնասիրել և կազմել է էլեկտրոնային քարտեզ, որը պարզեցված ուղեցույց կարող է դառնալ զբոսաշրջիկների համար, որոնք կնախընտրեն ոչ միայն քաղաքային տեսարժան վայրերը։

Գոգհովիտի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում են պահպանված 1860-ականների կառուցված հոգևոր տան հին քարերն ու նմուշները։ Տեղի բնակիչներին հասած տեղեկություններով՝ այն գյուղի հիմնադրումից կարճ ժամանակ անց է կառուցվել։ Նախկինում Թաքնալլի, այժմ՝ Գոգհովիտ գյուղի բնակիչներն առաջին հերթին հոգևոր տունն են կառուցել։ Եզակի ճարտարապետության նմուշ, բազիլիկ եկեղեցին, ինչպես բոլոր գյուղերում, խորհրդային շրջանում որպես հավատի տուն դադարել է գործել, այդ տարիներին հիմնականում վերածվել է պահեստի։ Հետո սկսել է խարխլվել,  վիճակն ավելի է վատացել 88-ի երկրաշարժից հետո։

«Նախքան երկրաշարժը մի մասը փլված է եղել, բայց հիմնականում եկեղեցին խոնարհվել է 88-ի երկրաշարժի հետևանքով։ Մինչ այդ էլ հողե ծածկ էր, անխնամ մնալուց հետո քայքայվեց, դե երկրաշարժն էլ նպաստեց, որ պատերը փլուզվեն»,- պատմում է գյուղի բնակիչներից։

Եկեղեցուց մնացել է միայն խորանը։ Տեղի բնակիչները գյուղի մեծերից են լսել, որ այն բազիլիկ ոճի եզակի կառույց է եղել, քարերի հետաքրքիր շարվածքով ու գունային համադրումով։Փլուզված պատերի քարերի մի մասը գոգհովիտցիներն են տարիներ առաջ համարակալել ու խնամքով պահել։

Ընդամենը մեկ տարի առաջ է համագյուղացիներից մեկի նախաձեռնությամբ սկսվել եկեղեցու վերականգնումը։ Միայն փլված պատերն են կարողացել ներսից շարել՝ մի մասը հին ու պահպանված քարերով, մյուս մասը՝ նորերով։ Այս տարի խորանի կամարն են բետոնով ամրացրել, հիմա եկեղեցաշինական աշխատանքներում ժամանակավոր դադար է։ Տանիքի կոնստրուկցիաները բարերարի ցանկությամբ  ՌԴ-ում են հավաքում։

Պարիսպից այն կողմ գյուղի հին գերեզմանատունն է, որը եկեղեցուց էլ հին է՝ մոտ 200 տարվա հնության։ Ամեն մի տապանաքար մի գերդաստանի պատմություն ունի։ Պատմաճարտարապետական գեղեցիկ հուշարձաններով, անգամ խոնարհված հնագույն եկեղեցիներով ոչ միայն Գոգհովիտը, այլև Աշոցքի տարածաշրջանի մյուս գյուղերը ևս կարող են դառնալ զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն։

 

«Նույնիսկ էդ կիսաքանդ վիճակում  այդ եկեղեցիները սրբավայրեր են ու հնարավոր է, որ զբոսաշրջիկները ուզենան գալ ու տեսնել էդ գեղեցիկ կառույցները» ,- նշում է «Տուրիզմի խթանում Շիրակի մարզի Աշոցք Եվ Սարապատ համայնքներում» ծրագրի ղեկավար Համլետ Ղազարյանը։

Քաղաքային աղմուկից հեռու՝ գյուղերում, տուրիզմը զարգացնելու համար զբոսաշրջության ոլորտի փորձագետները ուսումնասիրություններ են կատարել Աշոցքի տարածաշրջանում, քարտեզագրե են հետաքրքրություն ներկայացնող վայրերը և դրանք մեկտեղել են օնլայն հարթակում։

Ի՞նչն է խանգարում հյուսիսային բնակավայրերում զարգացնել գյուղական տուրիզմը։ Ըստ փորձագետների, նախ բնակիչների իրազեկության պակասը։ Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվել են և արդյունքը չի ուշացել։

«Մենք աշխատել ենք ՏԻՄ-ի հետ, համայքների վարչական ղեկավարները մեզ ցույց են տվել իրենց բնական հուշարձանները, եկեղեցիները․ կիկլոպյան ամրոցները, և մենք փորձել ենք էդ ամեն ինչը տեղավորել մեկ ամբողջական հարթակում։ Շատ հսկայական պոտենցիալ ունի էս տարածքը, բայց շատերը չգիտեն, որ մեր երկրում այսպիսի վայրեր կան և նույնիսկ ներքին տուրիզմն այստեղ զարգացած չէ։ Ուսումնասիրելով ոլորտը հասկացել ենք, որ պետք էր նրանց կրթել,բացատրել են՝ ինչ է գյուղական տուրիզմը, ինչ է ագրոտուրիզմը և արդյունքում հենց իրենք են ցանկություն հայտնել ունենալ հյուրատներ և զբաղվեն այնպիսի ճյուղերով, որոնք կարող են զարգացնել տուրիզմը»,- նշում է փորձագետը։

Քարտեզը կարող է դառնալ ուղեցույց՝ գտնելու մարզի հյուսիսի այն գեղեցիկ բնական հուշարձաններն ու բնության հրաշալի անկյունները, որոնք քչերի համար են դեռ բացահայտված արժեքներ։ Այն պարզեցված ու հստակ նկարագրում է հետաքրքրող բոլոր վայրերի ուղղությունները, օգնում հասցեական գտնել այն, ինչ տվյալ պահին հետաքրքում է։ Քարտեզը ամբողջությամբ դեռ չի ներկայացնում մարզի հյուսիսում թաքնված բնական գանձերը, նորերը հայտնաբերելուց հետո այն լրացվում է և փոխում մարզի ռեսուրսային պատկերը։ Փորձագետները սպասում են, որ հետաքրքրությունները կամ այցելությունները չեն մնա միայն վիրտուալ հարթակում և միանման տուրուղղություններում փոփոխություն կմտի։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

BACK_TO_TOP