Գյումրիում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին տեղեկություններ են ստացվել Երկաթգծի կայարանում և «Շիրակ» օդանավակայանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Գյումրիում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին տեղեկություններ են ստացվել Երկաթգծի կայարանում և «Շիրակ» օդանավակայանում

15:19 17.08.2022

Այսօր առավոտյան ժամը 11։30-ին ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել այն մասին, որ պայթուցիկ սարք է տեղադրված Գյումրիի երկաթուղային կայարանի վարչական շենքում։ Նշված վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատներն ու ոստիկանության աշխատակիցները։ Տարածքը սահմանազատվել է, կայարանի և կից գործող «Հայփոստ»-ի ու Միասնական ծառայությունների կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Ներսում տարվել են  զննման, որոնողական աշխատանքներ, տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, երկաթուղային  կայարանն այս պահին անցել է բնականոն աշխատանքի։ Գրեթե միաժամանակ պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգ է ստացվել նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, կազմակերպվել են տարհանման և սահմանազատման աշխատանքներ։ Մոտ 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո սահմանազատող ժապավենը հանվել է տարածքից։

«Ժամը 11։30-ին ՇՄ ՃԿԿ ատեղեկույուն է  ստացվել, որ Գյումրիի երկաթուղային կայարանում առկա է ռումբ, դեպքի վայր է ժամանել Գյումրի-1 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և շտապ բուժօգնության աշխատակիցները։ Դեպքի վայր հասնելով՝ մենք սահմանազատել ենք տարածքը, մուտքերին ու ելքերին նշանակել ենք հենակետեր։ Շենքից տարհանել ենք աշխատակիցներին»,-ասել է Գյումրի-1 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի ժպ Սարգիս Թորոսյանը։

«Առավոտյան մեր ընդհանուր առօրյայով անցել էինք աշխատանքի, բոլորն իրենց տեղերում աշխատում էին, ոստիկանության աշխատակիցները մոտեցան ու հրահանգեցին ազատել սենյակներն ու շենքն ամբողջությամբ։ Արագ կազմակերպեցինք աշխակիցների տարհանումը, բայց այդ պահին մեզ ավելի շատ հետաքրքրքում էր Երևան-Գյումրի էլեկտրագնացը, որը ժամանել  էր ու պետք էր ապահովել նաև ուղևորների արագ տարհանումը։ Էլեկտրագնացքը արագ հեռացրեցինք շենքից հեռու ու ուղևորներն առանց խուճապի մատնվելու դուրս եկան գնացքից, իհարկե շենքի միջով չգնացին։ Ասեմ, որ դեպքով պայմանավորված՝ մեր էլետրագնացքների ժամանակացույցը չի խախտվել»,- նշեց Գյումրիի երկաթգծի միավորման տնօրեն Լեռնիկ Դանիելյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP