20:00 17.08.2022
Շիրակի մարզը ստացել է հանրակրթական դպրոցներին տրամադրվող նոր ու թարմացված դասագրքերը։ Նոր ուսումնական տարվա համար մարզին հատկացվել է ավելի քան 100 հազար կտոր դասագիրք։ Դպրոցները դասագրքային ֆոնդի թարմացումների մասին նախկինում հայտ ներկայացնում էին մարզպետարան, իսկ նոր կարգի համաձայն դպրոցներն իրենք են էլեկտրոնային եղանակով ցանկն ուղարկում ԿԳՄՍ նախարարություն։ Շիրակի մարզը նոր ուսումնական տարվա մեկնարկին 12 անուն նոր տպագրված դասագրքի հայտ է ներկայացրել։
Սկզբնական փուլում բաշխվում են առաջին դասարանի դասագրքերը։ Դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը դեռ չի ավարտվել, վերջնական թիվը հստակ չէ, թեև գյուղական համայնքների դպրոցներն աշակերտ-թիվ ճշտելու խնդիր չունեն, տեղափոխությունները հազվադեպ են, ըստ այդմ՝ ցուցակ են կազմել, իսկ քաղաքային դպրոցներում հստակ թիվ ներկայացնել փոքր-ինչ բարդ է։
«Գյուղական համայնքները սովորաբար գիտեն թե քանի առաջին դասարանցի կունենան նոր ուսումնական տարում, իսկ քաղաքում գտնվող դպրոցները դասագրքերի քանակը տալիս են՝ ելնելով իրենց նախակրթարանների սաների թվից, դա, իհարկե, նախնական ցուցակ է։ Նոր դասագրքերը ստանալու պահին կատարում ենք ճշգրտում, եթե նախնական հայտի հետ կա տարբերություն, այդ խնդիրը կարգավորում ենք տեղում»,- ասում է Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի մասնագետ Էլադա Հարությունյանը։
Ամեն ուսումնական տարվա սկզբին դպրոցը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը` ելնելով փաստացի սովորողների թվից: Արդեն մաշված ու շրջանառության ժամկետը լրացած գրքերի հարցը կարգավորում են նորը պատվիրելու միջոցով։
Շրջանառությունից դուրս եկած գրքերը մնում են դպրոցների գրադարաններում, դրանք արխիվացնում են, տնօրենների ու գրադանավարների հավաստիացումներով՝ մաշված գրքերը կիրառությունից իբր դուրս են բերում, չեն բաժանում աշակերտներին։
Տարրական օղակի դասագրքերն անվճար են։ Միջին և ավագ դասարանների դասագրքերի համար վարձավճարների չափերը չեն փոխվել։ Իսկ 10 % զեղչից կամ այլ արտոնություններից օգտվող աշակերտների թվակազմը կորոշի դպրոցի մանկավարժական խորհուրդը։ Նախնական հայտերի համաձայն, Շիրակի մարզին հատկացված 100 հազար 718 կտոր դասագրքից 73 հզ-ը տարրական դասարաններինն է։ Նոր տպագրության մոտ 12 անուն դասագիրք է մարզին փոխանցվել, այսինքն՝ այդ դասագրքերի շահագործման 5 տարվա ժամկետը լրացել է։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...