17:26 20.08.2022
Նորոգվում է հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհը։ Մոտ 11 կմ երկարության ճանապարհն անցնում է Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը ուսումնասիրություններ է կատարել նշված հատվածում և տվել եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է միջին նորոգման, ըստ այդմ՝ կատարվում է մասնակի կամ ոչ հիմնային նորոգում, որն համարվում է քիչ ծախսատար և արդյունավետ։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
Հանրապետական նշանակության ճանապարհին ասֆալտաշերտի ճաքերն ու փոսերը կազմում են ճանապարհի վնասվածության մոտ 60 տոկոսը։ Անցած տարիներին ևս նույն ճանապարհին ընթացիկ նորոգումներ են կատարվել։ Հիմա միջին նորոգում ասվածը ենթադրում է ճանապարհային պատվածքի ծածկի ֆրեզում՝ քերում, հետո նոր ասֆալտաշերտի անցկացում։ Այն հիմնային նորոգումից տարբերվում է, գրունտային մաս չի հասնում, ճանապարհի ներկա վիճակը թույլ է տալիս առանց հիմքի հեռացման ավտոճանապարհը նորմալ երթևեկելի դարձնել։
«Երբ որ հիմնանորոգում ենք անում, ասֆալտի ծածկն ամբողջությամբ քանդում ենք, հետո շերտերով՝ ավազակոպճային շերտ, խիճ, խոշորահատիկ, ապա մանրահատիկ ասֆալտ ենք անում, իսկ էստեղ մենակ ճանապարհի վերին շերտը հանելով՝ ստանում ենք գրեթե նույն էֆեկտը, ավելի քիչ ծախսերով»,- ասում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի շահագործման բաժնի տարածքային համակարգող-ինժեներ Վահրամ Նորեկյանը։
Միջին նորոգման աշխատանքներն, ամեն դեպքում, միայն ասֆալտի ծածկույթի վերին շերտի թարմացում չի նախատեսում։ Որոշ հատվածներում, հիմնայինի գործ էլ է բացվում։ Ոչ մեծ մակերեսով, բայց փոսային նորոգումներ ևս կատարում են, որտեղ ճանապարհի հիմքերը թույլ են, շինարարը ամրացումներ է անում։
«Ճանապարհն ուսումնասիրել ենք ու այն տեղերում, որտեղ զգում ենք խաղացող հատվածներ կան, հիմքերը թույլ են, քանդում ենք, հիմքերը փորում ենք ու ամուր հիմքեր ենք տեղադրում»,- ասում է «Լեոպոլդ եվ ընկերներ» ՍՊԸ աշխղեկ Էդգար Ղազարյանը։
11 կմ երկարության ավտոճանապարհի մոտ 1600 քառակուսի մետր մակերեսով հատվածում հիմքերը ենթակա են ամրացման։ Մյուս տեղերում ճանապարհային պատվածքի ծածկի քերում և ասֆալտապատում է կատարվում։
Հանրապետական նշանակության նորոգվող ճանապարհն անցնում է 3 ՝ Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս գյուղերով։ Այն կմիանա սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվող Ամասիայի ճանապարհահատվածին։
Ավտոմոբիլային ճանապարհի նորոգումից հետո փողոցի լայնությունը նույնն է մնալու, ունենալու է հիմնականում 8, որոշ տեղերում՝ 7 մետր լայնություն։ Կողնակների ավազակոպճային շերտը ևս կթարմացվի։ Նախատեսվում է ազդանշանային սյուների լրացում ևս։
«Երկաթբետոնե այս սյուներն արդեն իրենց դարն ավարտում են, ու տարիներ հետո այլևս նման սյուներ դուք չեք տեսնի ճանապարհներին։ Արդեն 4-րդ տարին է մենք անցել ենք պլաստիկե սյուներին։ Դրանք անվտանգության էլեմենտներ են, որոնց սպասարկումը այնքանով է հեշտ, որ կողնակներին ուղղակի փորում ենք ու տեղադրում, իսկ հները տեղադրելիս բետոնապատում էինք»,- նշում է «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի շահագործման բաժնի տարածքային համակարգող-ինժեներ Վահրամ Նորեկյանը։
Հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների նորոգումների ընթացքում երկաթբետոնյա սյուները հանվում են, փոխարինվում են պլաստիկե լուսարձակող վահանակներով։ Դրանք համարվում են հեշտ սպասարկվող ու վթարների դեպքում արագ վերականգնվող, իսկ վթարներից խուսափելու համար ճանապարհային երթևեկության կարգավորման նշանների տեղադրումը պարտադիր է, արագության գերազանցումներից խուսափելը՝ ևս։ Ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...