19:45 20.08.2022
ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Շիրակի պետական համալսարանը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում է անցկացնում։ Նեղ մասնագիտական, առարկայական կրթությունից բացի, վերապատրաստման ընթացքում ուսուցիչները գիտելիքներ են ստանում կամ թարմացնում հանրակրթության պետական չափորոշիչի հիմնական դրույթների, ծրագրերի, դասավանդման մեթոդների ու գնահատման համակարգի մասին:
Սա 5 տարին մեկ մանկավարժների համար պարտադիր գործընթաց է, որին հաջորդում է նաև պարտադիր ատեստավորումը։ Այն ուսուցիչներին թույլ է տալիս որակավորում ստանալ և շարունակել աշխատանքը դպրոցում։ Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը 12 մասնագիտություններով պարտադիր կվերապատրաստվեն 176 ուսուցիչներ։
Տարիքային հոգեբանություն, ներառական կրթություն, հանրակրթության ոլորտի օրենսդրություն, դիրքորոշում և արժեք, սրանք այն ընդհանրական թեմաներն են, որոնց մասին քննարկումներն ու վերլուծությունները հերթական պարտադիր ատեստավորման մասնակից մանկավարժների համար են։ Երկարամյա մանկավարժական փորձ ունեցողներն այս գործընթացը համարում են կրթության ժամանակակից պահանջներին պատրաստ լինելու հնարավորություն։ Առարկաների դասավանդման մեթոդները փոխվում են արագ, պահանջներն էլ ավելանում են։
Ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացն, ըստ էության, միտված է հանրակրթության ոլորտում ունենալ ժամանակակից մոտեցումներին տիրապետող, որակյալ մանկավարժներ, սակայն դա չի կարող լուծել այն հիմնական ու ցավոտ խնդիրը, որը տարեցտարի ավելի է խորանում։ Խոսքը վերաբերում է դպրոցներում տարբեր մասնագիտությունների գծով ուսուցիչների զգալի պակասին։ Ըստ վիճակագրության, վերջին 1 տարում Հայաստանում ուսուցիչների թիվը նվազել է մոտ 900-ով։ Մանկավարժական բուհեր ընդունվողների թիվն է կտրուկ նվազել և հետո շատերը չեն ուզում մտնել դպրոց՝ հատկապես երիտասարդները։
«Մանկավարժների նկատմամբ մենք միշտ ունեցել ենք յուրահատուկ ուշադրություն։ Ես շատ հեռու չեն գնում՝ մոտ 20 տարի առաջ, ուսուցչի նկատմամբ հանրության վերաբերմունքը այլ էր, հիմա բոլորովին այլ է, սա շատ ցավով եմ ասում, որ էդ բացառիկ հարգանքը կորցնելուց զատ, նաև ֆինանսական խնդիրներ առաջացան ուսուցիչների համար»,- ասում է ՇՊՀ վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը։
Շիրակի պետական համալսարանը որպես մանկավարժական բուհ այս ուսումնական տարում նոր ուսանողներ չի ունենա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» բաժիններում։ Սա վերջին տարիների տխուր վիճակագրությունն է ոչ միայն Գյումրիի, նաև Հանրապետության բուհերի։ Բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների գծով ցուցանիշները բուհերում վատագույնն են։
«Ցավում եմ, բայց էդպես է, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունները, մեզ մոտ շատ-շատ կաղում են ոչ միայն Գյումրիում, այլ նաև ամբողջ Հանրապետությունում։ Սա պետականորեն մտածելու տեղիք է տալիս, որովհետև պետությունը չի կարող հաջողություն ունենալ, եթե դպրոցը թույլ է։ Դպրոցը պետք է ուժեղացնել ու հիմնականում ճշգրիտ գիտությունների հաշվին»,- նշում է ՇՊՀ վերապատրաստումների դասախոս Ազատ Մաթևոսյանը։
Խնդրի կարգավորմանն ուղղված քայլերից մեկը, որն արվեց նախարարության առաջարկությամբ, հետևյալն է՝ բարձրագույն կրթությամբ, բայց մանկավարժի որակավորում չունեցող, 30 կրեդիտ ստացած մասնագետը կարող է մտնել դպրոց ու դասավանդել։ Ներկա իրավիճակում ելք է, բայց ըստ փորձագետների՝ առանցքային ու խորքային լուծում չէ։
Ենթադրելի է, որ տարիներ հետո վերապատրատող մասնագետները այս դեպքում արդեն գործ կունենան մանկավարժի որակավորում չունեցող, բայց ուսուցչի մասնագիտությունն ընտրած մասնագետի հետ։ Իսկ պարտադիր վերապատրաստումները ուսուցիչների համար հերթական ատեստավորման փուլը հաղթահարելու կարևոր գործընթաց են, որտեղ գնահատվում են ուսուցիչների մանկավարժական ու մեթոդական որակները։
Նախորդ տարվանից ներդրված կամավոր ատեստավորման դեպքում, չափվում են ուսուցիչների մասնագիտական գիտելիքները, այսինքն՝ կամավորության սկզբունքով վերապատրաստման է դիմում այն ուսուցիչը, ով վստահ է իր գիտելիքների վրա, որի արդյունքում հնարավորություն է ունենում բարձր աշխատավարձ ստանալ։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...