Կապկի ծաղիկը տարածվել է ԱՄՆ բոլոր նահանգներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Կապկի ծաղիկը տարածվել է ԱՄՆ բոլոր նահանգներում

12:41 23.08.2022

Կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է հաստատվել է Վայոմինգում, որն ամերիկյան միակ նահանգն էր, որտեղ մինչ օրս դեպքեր չէին հայտնաբերվել: Մասնագետներն աշխատում են վարակակրի հետ՝ պարզելու, թե արդյոք տեղացիներից որևէ մեկի մոտ վարակվելու բարձր ռիսկ կա։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում կապկի ծաղիկով վարակվել է ընդհանուր առմամբ 15433 մարդ, որոնց մեծ մասը Նյու Յորք (2910) և Կալիֆոռնիա (2663) նահանգներում է։

Կապկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց: Այն սովորաբար թեթև է, և հիվանդների մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց ոմանք կարող են բարդություններ ունենալ: Սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ նաև ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

Կապիկի ծաղիկով վարակվածների մեծ մասը բաժին է ընկնում Եվրոպայում, հիմնականում այն տարածվում է միասեռական ​​տղամարդկանց շրջանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

15:46 07.05.2025

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

15:38 07.05.2025

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական ​​այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

15:33 07.05.2025

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի  համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում,   երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի […] ...

Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ

15:28 07.05.2025

Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը: «Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից խաղից: Նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա: Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին: Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին, ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ […] ...

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

15:22 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար  Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ  փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

15:16 07.05.2025

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...

BACK_TO_TOP