19:08 24.08.2022
Ուսուցչական կազմի համար ամառային արձակուրդներն արդեն ավարտված են, նոր ուսումնական տարվա մեկնարկի տրամադրություն է։ Սկսել են դասասենյակների վերադասավորումներն ու վերանորոգման աշխատանքները։ Գյումրիի հիմնական դպրոցներից մեկում՝ թիվ 15-ում առաջին դասարանցիների համար 2 դասասենյակ են պատրաստել՝ նախորդ տարվա նման։ Այս ուսումնական տարում կունենան գրեթե նույն թվակազմով առաջն դասարանցի, ինչ նախորդին էր։ Արդյունքում առաջին դասարանցիների սահմանային թիվը դեռ չի լրացվել։
«Այս պահին դպրոցն ունի 63 սահմանային տեղ, 37 առաջին դասարանցի արդեն հայտագրվել է, 6-ն էլ ընթացքի մեջ է՝ փաստաթղթերն են կարգավորում, սպասում ենք, որ մոտակա օրերին կգան։ Նախորդ տարիների համեմատ աշակերտների թիվը նվազում է։ Պատճառն այն է, որ դպրոցը թաղամասային է ու մրցակից դպրոցներ տարածքում մի քանի հատ կան, դրա համար էլ թաղամասային դպրոցները մեծ մասամբ այդ խնդիրն ունենում են»,- ասում է Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի փոխտնօրեն Քնարիկ Ադամյանը։
Դպրոցի շենքային պայմանները թույլ են տալիս կազմավորել 3 առաջին դասարան, նաև լիցենզիայով սահմանած տեղերի թիվն է այդ հնարավորությունը տալիս, բայց վերջին տարիներին աշակերտների թիվ է նվազում։ Սեփական տներով շրջապատված դպրոց է, հիմնական կոնտինգենտը՝ կայուն։ Բայց նախկինում տնակներ էլ կային, որոնց բնակիչները տուն են ստացել ու տեղափոխվել են թաղամասից։ Արդյունքում, ընդհանուր աշակերտության թիվ է պակասել։
Դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման օնլայն հարթակը, որը գործում է հունիսի 21-ից, դեռ բաց է և մինչև սեպտեմբերի 5-ը առաջին դասարանցիների ընդունելությունը կշարունակվի այն դպրոցներում , որոնք չեն լրացրել հայտագրված տեղերի քանակը։ Բայց կան դպրոցներ, որոնց համար առցանց ընդունելությունների հարթակն արդեն փակ է։
Կան դպրոցներ, որոնց համար առցանց ընդունելությունների հարթակն արդեն փակ է։ Թիվ 11 հիմնական դպրոցում այն դեռ 2 ամիս առաջ է փակ համարվել։ Դպրոցի սահմանային 160 տեղերը լրացել են հայտագրման առաջին փուլով։ Նոր ուսումնական տարում 6 առաջին դասարան կձևավորվի։
«Արդեն 3-րդ տարին է, որ մեր սահմանային 160 տեղերը շատ արագ լրացվում են հայտագրման առաջին օրերին։ Շատ ծնողներ են դիմում, որ տեղեր ավելացնեն, բայց դպրոցում հիմա արդեն դասասենյակների խնդիր ունենք։ Անցած տարի, օրինակ, 4 իններորդ դասարան ավարտեց դպրոցը, բայց փոխարենը 6 առաջին դասարան ենք բացում, արդյունքում՝ մեր դասասենյակների թիվը պակասում է»,- ասում է Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը։
Խիտ բնակեցված Անի թաղամասում գտնվող երեք հիմնական դպրոցները իրենց մեծությամբ և աշակերտության թվով չեն զիջում միմյանց։ Աշակերտ-թվի համալրումները միշտ արագ են ստացվում։ Թիվ 11-ը համարվելով Գյումրիի համեմատաբար մեծ դպրոցներից մեկը, նոր ուսումնական տարում կունենա ընդհանուր 1200 աշակերտ։ Նախկինում առաջին դասարանցիների սահմանային տեղերի քանակը 116 էր, այժմ 160-ն է։ Սահմանված տեղերի քանակից ավելի ընդունելություն դպրոցը չի կարող կատարել։
Հայտագրումն օնլայն է, բայց սովորույթի համաձայն նորից ծնողները երեխաների անձնական գործերը ներկայացնում են դպրոց, միաժամանակ փորձում դասվարի ընտրություն կատարել։ Նախկինում եթե այս երևույթն ընդունված էր դպրոցներում ու հաճախ անհավասար պայմաններ էին ստեղծվում դասվարների համար, հիմա խնդիրը, ըստ էության, պետք է կարգավորի առցանց հայտագրումը։
Այս տարի առաջին դասարան են գնում 2016 թվականին ծնված երեխաները։ Նախնական տվյալներով, մարզում առաջին դասարանցիների թիվը կկազմի մոտ 3015 , նախորդ տարի մարզն ունեցել է 3050 առաջին դասարանցի։ Ենթադրելի է, մարզում կլինեն գյուղական դպրոցներ, որտեղ առաջին դասարաններ չեն բացվի։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...