17:35 23.08.2022
Այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ բավարարում է այն պահանջները, որոնք սահմանված են որպես ոլորտի կարևորագույն թիրախներ:
Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի բարելավել նաև որոշ դրույթներ, օրինակ, ներառականության ապահովման ուղղությամբ, որը նույնպես առաջնային թիրախ է:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին, որն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում: Ծրագրով սահմանված են նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության, մասնավորապես՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) զարգացման թիրախային ուղղությունները:
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքի քննարկվող նախագծում ներառված են մեր բոլոր այն գաղափարները, որոնք արդեն մի քանի տարի է փորձարկման մակարդակով դիտարկում ենք տարբեր քոլեջներում և ուսումնական հաստատություններում` գործատուների հետ աշխատանքի, կրթության կազմակերպման նոր ձևերի, ուսանողների ակտիվության խրախուսման ուղղություններով: Դրանք դառնալու են ինստիտուցիոնալ իրողություն:
Նախագծում շեշտադրել ենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի այնպիսի թիրախներ, առանց որոնց՝ օրենսդրական կարգավարումների անհնար է հասնել: Շեշտադրումները վերաբերում են շրջանավարտների զբաղվածությանը, կառավարման նոր` մասնավոր հատվածի հետ համատեղ մոդելներ գտնելուն, ֆինանսավորման նոր բանաձևերի կիրառմանը և այլն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության կողմից, որին ներգրավված են նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցը (HAFL):
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով` կրթական համակարգը երկրի բարեկեցության, տնտեսական զարգացման, զբաղվածության իրավիճակի, ինչպես նաև միջազգային դիրքի համար առանցքային գործոն է:
Վերներ Թութը նշել է, որ վերջին 12 ամսում ջանքեր են ներդրվել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ.
«Շվեյցարիան 30 տարի առաջ աղքատ երկիր էր, մինչև որ սկսեց զարգացնել մասնագիտական կրթության համակարգը: Շվեյցարական համակարգն ուսուցման ընթացքում համադրում է տեսական և գործնական փորձառությունը: Ես ուրախ եմ տեսնել, որ Շվեյցարիան Հայաստանի համար վստահություն վայելող գործընկեր է»:
Միջոցառման ընթացքում կրթության փորձագետ Մարինե Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է նախագծով առաջարկվող նոր լուծումները, որից հետո ծավալվել է հարց-պատասխանի ձևաչափով քննարկում:
Փորձագետի խոսքով՝ օրենքի նոր նախագծով վերանայվել և միասնականացվել են օրենքում օգտագործվող հասկացությունները, բարձրացվել են սոցիալական գործընկերների դերը և կարգավիճակը, վերափոխվել են ՄՈՒՀ-երի կառավարման համակարգը և կառուցվածքը:
Նախագծով նախատեսվել է նաև անցում որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների, ՄՈՒՀ-երում կրեդիտային համակարգի և դասավանդողների մասնագիտական որակավորման տարակարգի համակարգի ներդրում: Առաջարկվում է վերանայել կրթական ծրագրերի կազմակերպման մոդելները՝ առկա, հեռավար, դրսեկության ձևերի մեթոդաբանական համադրությամբ:
Մանրամասնվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելները և դրանց կազմակերպման կառուցակարգերը: Առաջարկվում է բարեփոխել ՄՈՒՀ-երի ֆինանսավորման մեխանիզմը` որպես ֆինանսավորման աղբյուր նրանց ընձեռելով ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորություն։
Ըստ օրենքի նոր նախագծի՝ օրենսդրական բարեփոխումների առանցքում է լինելու ՄԿՈՒ ոլորտի բարելավումը, մասնավորապես՝ ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերման մեխանիզմների և մոդելների կատարելագործումը, կրթական գործընթացում մասնավոր հատվածի ներգրավվածությունը՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև կրթական վերջնաարդյունքի ստուգում և գնահատում, ինչպես նաև կրթական գործընթացի բոլոր մասնակիցների՝ ուսանողների, ՄԿՈՒ հաստատությունների և գործատուների համար օրենսդրական երաշխիքների ապահովումը:
Նախագծի քննարկումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են պետական մարմիների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, այլ գործընկեր կառույցներ: Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել և կատարելագործել օրենքի նախագծով առաջարկվող ՄԿՈՒ ոլորտի կարգավորումները:
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ումԱթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...
20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...
20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...