ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած սպանությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած սպանությունից

15:13 24.08.2022

Սպանության և առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքը:

Երևան քաղաքի 44-ամյա բնակչի՝ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի շրջանի տարածուն հեմատոմա» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23.55-ին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս նշված վնասվածքներն ստացել է Վանաձոր քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող նախկին փոստի կիսաքանդ շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ իրականացված զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գանգոսկրի կոտրվածքներով: Պարզվել է, որ վերջինս Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչ է:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 38-ամյա տղամարդը բնակվել է դեպքի վայր հանդիսացող, վերոհիշյալ հասցեում: Դեպքի օրը 44 և 57-ամյա հիշյալ անձինք այցելել են 38-ամյա տղամարդուն և միասին ալկոհոլ օգտագործել: Այդ ընթացքում 57-ամյա տղամարդու կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել է հեռանալ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը հայհոյել է վերջիններիս, ինչին ի պատասխան՝ 57-ամյա տղամարդը մետաղյա տարայով հարվածներ է հասցրել նրա գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Վիճաբանության ընթացքում վնասվածքներ է ստացել նաև 44-ամյա տղամարդը, ով փորձել է բաժանել վիճաբանողներին:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է արնանման հետքերով մետաղյա տարան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են ձերբակալվածի և տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

10:00 10.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

BACK_TO_TOP