18:30 24.08.2022
Գավառի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը՝ պառկած սեղմում վարժությունից, որին մասնակցել են 23 թիմերի շուրջ 180 մարզիկ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, առաջնությունն անցկացվել է Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համաձայն՝ 44-ից մինչև +125 կգ քաշային կարգերում:
Ըստ քաշային կարգերի՝ առաջնության հաղթողներ են դարձել.
44 կգ ք/կ – Սերժ Սարգսյան, Մեծավան, 57,5 կգ արդյունք,
48 կգ ք/կ – Սևակ Մարկոսյան, Մեծավան, 67,5 կգ արդյունք,
52 կգ ք/կ – Բորիկ Հակոբյան, Մեծավան, 70 կգ արդյունք,
56 կգ ք/կ – Արմեն Նիկողոսյան, Սպիտակ, 105 կգ արդյունք,
60 կգ ք/կ – Գարիկ Նահապետյան, Մեծավան, 80 կգ արդյունք,
67,5 կգ ք/կ – Սահակ Ալոյան, Գավառ, 80 կգ արդյունք,
75 կգ ք/կ – Վազգեն Իսահակյան, Սպիտակ, 110 կգ արդյունք,
82,5 կգ ք/կ – Աշոտ Պետրոսյան, Ոսկեվազ, 120 կգ արդյունք,
90 կգ ք/կ – Հովհաննես Էտիբարյան, Սպիտակ, 50 կգ արդյունք,
110 կգ ք/կ – Գրիշա Խառատյան, Սևքար, 90 կգ արդյունք:
Առաջնության բացարձակ հաղթող է դարձել Արմեն Նիկողոսյանը՝ վաստակելով 97,30 միավոր և լրացնելով սպորտի վարպետի նորման (56 կգ ք/կ, 105 կգ արդյունք):
Թիմային հաշվարկով էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ թիմերը՝
1-ին տեղ՝ Սպիտակի հավաքական թիմ,
2-րդ տեղ՝ Մեծավանի հավաքական թիմ,
3-րդ տեղ՝ Գավառի հավաքական թիմ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...