Հայ կինոյի արխիվային լուսանկարներն ու անհայտ պատմությունները կինոյի քաղաք Գյումրիում․ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բակում բացվել է «Կինոտուն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Հայ կինոյի արխիվային լուսանկարներն ու անհայտ պատմությունները կինոյի քաղաք Գյումրիում․ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բակում բացվել է «Կինոտուն»

19:39 26.08.2022

Կամարաձև ու նեղլիկ բակային մուտքերը ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ են եղել: Հիմնականում սև, սրբատաշ քարերով կառուցած ու մինչև 10 մետր  երկարության ինքնատիպ կառույցներին «Թոլ» են անվանում, Գյումրիի պատմական միջուկում այդպիսի թոլով բակեր շատ կան, որտեղ դուռ-դռանը կպած տասնյակ ընտանիքներ են ապրում: Շիրազի փողոցի ամենահայտնի դարձած  բակում  նկարահանվել են հայկական կինոյի անկրկնելի 7 ֆիլմերը :

Ընդհանուր բակը հանրությանը հայտնի դարձավ 1984 թվականից, երբ այստեղ նկարահանվեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հիմնական դրվագները: Տաթևիկն  այդ ժամանակ 4-5 տարեկան է եղել, բայց հիշում է  նկարահանումները, անվանի դերասաններին և ինքն էլ մի քանի էպիզոդիկ դրվագներում նկարահանվել է։

«Չնայած փոքր էի, բայց հիշում եմ մեր անվանի դերասանների խաղը։ Գալյա Նովենցի քայլքն եմ հիշում, երբ ինքը բարձրանում էր պատշգամբի աստիճաններով, մոտենում էր, որ մտնի տուն, հենց այդ հատվածում  տատիկիս հետ լվացք էինք փռում ու հենց այդպես էլ մենք նկարվեցինք  «Մեր մանկության տանգոն» ֆիլմում, ես  փոքրիկ աղջնակ էի։ Իսկ «Ուրախ ավտոբուս»ֆիլմի ժամանակ ես արդեն ուսանող էի ու կրկին նկարահանվեցի էպիզոդիկ  հատվածում, շատ լավ հիշողություններ ունեմ իմ մանկության բակի հետ կապված»,- պատմում է Տաթևիկ Կարապետյանը։

Մոտ 40 տարի անց կինոյի հայտնի բակում գրեթե  ամեն ինչ պահպանվել է նույնությամբ, հին  պատշգամբն է ու նույն երկաթյա  ճաղավանդակները, միայն հարևաններից մի քանիսն են փոխվել: Տաթևիկը հիմա իր մանկության բակում չի ապրում, բայց մանկության տարիների կարոտը նրան հաճախ է հայրական  տուն բերում։

Հիմա  տան նկուղային հարկում յուրօրինակ թանգարան են բացել, որտեղ ներկայացվում է Գյումրիում նկարահանված հայկական ֆիլմերի պատմությունը։

 

«Սա  «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»,«Հեղնար աղբյուր»  և ևս չորս հայտնի հայկական ֆիլմերի պատմական բակն է և տեղադրված այս նկարների միջոցով  փորձում ենք  զբոսաշրջիկներին ներկայացնել իրական պատմությունները, թե ինչ է այստեղ տեղի ունեցել և ինչպիսին է եղել հայ ֆիլմը»,-նշում է «Կինոտուն»  թանգարանի համահիմնադիր Արթուր Դավթյանը։

Յուրօրինակ թանգարանում ցուցադրվող արխիվային լուսանկարներում Գյումրիի պատմական միջուկում նկարահանված հայկական հայտնի ֆիլմերի նկարահանման ընթացքն ու կադրից դուրս  դերասանների նախապատրաստական աշխատանքներն են: «Կինոտուն» թանգարանը բաց է բոլոր հյուրերի համար։  Այս ամենը ցուցադրության  է հանվել Հայաստանի ազգային արխիվի, Գրականության ու արվեստի թանգարանի պահոցներից: Հիմնադիրները մտադիր են առաջիկայում ընդլայնել թանգարանի տարածքն ու ցուցադրել բոլոր նյութերը, կբարեկարգեն բակի տարածքն ու կվերականգնեն  փայտե աստիճանահարթակը: Հաջորդիվ կներկայացվի նաև հայ դերասանները համաշխարհային կինոյում էքսպոզիցիան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP