Գյումրիի հրաձգության մարզադպրոցում շենքային պայմանները չեն փոխվում, փոխարենը մեդալների քանակն է ավելանում․  աշխարհի առաջնության ոսկին նվաճել է մարզադպրոցի սանը  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Գյումրիի հրաձգության մարզադպրոցում շենքային պայմանները չեն փոխվում, փոխարենը մեդալների քանակն է ավելանում․  աշխարհի առաջնության ոսկին նվաճել է մարզադպրոցի սանը 

17:51 27.08.2022

Ֆրասիայի Շատորու քաղաքում կայացած գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել ՝ 6 հրաձիգներով։ Առաջնության միակ ոսկին Հայաստանի հավաքականում վաստակել է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձիգ Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարում Գոռը 386 միավորով դարձել է Աշխարհի չեմպիոն։ Իսկ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս հաջողությունները մարզիկների համար առաջինը չեն, իսկ մեդալները հեշտ չեն նվաճում, երբ համեմատում են մարզադպրոցի շենքային վատ պայմանների հետ, որոնք հեռու են միջազգային չափորոշիչներից։

Գոռի մեդալների հավաքածուում ևս 4 ոսկի կա, որոնք նվաճել է Եվրոպայի առաջնություններում։ Աշխարհի առաջնությունում վաստակելով՝ 386 միավոր, կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը։

Մարզադպրոցի լավ արդյունքն է նաև աշխարհի առաջնության մեծահասակների կանանց պայքարում Արուսյակ Գրիգորյանի արդյունքները կարող էին ավելի բարձր լինեին, եթե համապատասխան մարզահագուստն ունենար։ Իր ունեցածը ընդամենը կաշվե հագուստ է, որը հրաձիգին չի օգնում մարզական կեցվածքն ամուր պահելու համար։ Այս մարզաձևում, որոշակի արդյունքի հասնելը հենց մարզահագուստից է կախված։ Վաստակած մեդալը ոսկի չէ, բայց Հայաստանի հավաքականի համար ձեռքբերում է։ Արուսյակը նվաճել է բրոնզե մեդալ:

«Արդեն սովորել եմ իմ մարզահագուստին, բայց այն շատ թույլ է ու չի համապատասկանում միջազգային չափանիշներին։ Եթե ավելի լավը լիներ ինձ կօգներ միավորներս բարելավելու համար, հնարավոր է մի քանի միավոր ավելի շատ հավաքեի, ու ոչ թե 3-րդ, այլ 2-րդ կամ 1-ին տեղն ընկնեի»,- ասում է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արուսյակ Գրիգորյանը։

Նախկինում Գոռ Խաչատրյանն էլ հագուստի խնդիր ուներ, հրաձգության Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանանալուց հետո ունեցավ համապատասխան մարզական հագուստ։ Մեկ այսպիսի մարզահագուստը բավականին թանկ արժե, ձեռք բերելը մարզադպրոցի ուժերից վեր է, այս մեկը տրամադրել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Աշխարհի առաջնությունում գյումրեցի հրաձիգների հաղթանակը առիթ է եղել, որ համայնքային բյուջեից գումար նախատեսեն ընդամենը մեկ մարզահագուստ պատվիրելու համար։

«Մարզահագուստը բավականին թանկ հաճույք է, 800 եվրո արժե, բայց ինձ թվոււմ է, որ աշխարհի բրոնզե մեդալը շատ ավելին արժե, քան դա, երբ Հայաստանի դրոշն է բարձրանում, երբ որ Հայաստանի հիմնն է երգում ու բոլորը ոտքի են կանգնում»,- նշում է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։

Միջազգային տարբեր կարգի առաջնություններից ամեն անգամ վերադառնալիս տեղի մարզիկները ներկայացնում են անհամեմատելի այն պայմանները, որոնք  ունեն այլ երկրների հրաձիգները։ Գյումրիի մարզադպրոցն ապահովված չէ մարզական զենքով, բարձրակարգ մարզիկներին զենք է տրամադրում ֆեդերացիան։ Հին ու մաշված մարզահագուստից բացի, հրաձիգները միջազգային մրցումների են գնում հարմարեցված զենքերով։

Մարզադպրոցում դեռ կիրառում են թղթե թիրախներ։ Գյումրեցի հրաձիգների համար դժվար է թղթե թիրախի վրա պարապելուց հետո միջազգային առաջնություններում մրցել համակարգչային թիրախներով:

Հրաձիգների մեդալներն ավելանում են, բայց շենքային ու մարզական հնարավորությունները չեն փոխվում։ Հաջողություններ գրանցելուց հետո, ամեն անգամ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում։ Հիմա 20 սան ունեն, բայց պայմանների պատճառով, ստիպված պարապում են հերթով: Տարածքում նորոգումներ անել մարզադպրոցը չի կարող, շենքն իրենցը չէ, սեփականատեր ունի։ Սպասում են, որ նոր պայմաններով հրաձգարան կունենան, երբ ավարտվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը։

«Մեզ արդեն տեղեկացրել են, որ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի առաջին հարկում հրաձգարանի համար տեղ են հատկացնելու, որտեղ պարապմունքներն անցկացնելու համար շատ լավ պայմաններ կլինեն։ Բայց թե դա մինչև 2024 թվականը հազիվ լինի։ Կահավորման հարցեր են լուծվելու, շատ խնդիրներ կան»,- ասում է  Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանը։

Գյումրեցի հրաձիգները առաջիկայում Հայաստանի առաջնություններին են մասնակցելու, մարզիկների առաջնային նպատակն է, սակայն, հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնությունում հերթական ոսկիները նվաճել։ Նախապատրաստական պարապմունքներն արդեն սկսել են։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP