10:57 29.08.2022
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շուրջ 500 շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ով նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար
Վարդանյանը, պետական այրեր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և այլք։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական խոսքում ընդգծել է՝ ՀՀ կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ է միայն հնարավոր հասնել երկրի կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության:
Ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին ու պրոֆեսորադասախոսական կազմին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է՝ ՃՇՀԱ համալսարանն աչքի է ընկնում կրթական ծրագրերով, առողջ մրցակցությամբ, լավ արդյունքներով, պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներով։
«Շնորհավորում եմ, սիրելի՛ ուսանողներ ու գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև բոլորս էլ, ի վերջո, քաջ գիտակցում ենք՝ կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները և հարթենք դեպի բարգավաճում տանող ուղիները։ Բարձրագույն կրթության ոլորտում հստակ նախանշել ենք մեր անելիքները, որոնք դյուրին չեն, բայց միասին պետք է հաղթահարենք և կերտենք մեր ապագան»,-ասել է ԿԳՄՍ նախարարը։
Առանձնակի կարևորվել են համալսարանում վերջին տարիներին իրականացված կրթական ծրագրերի բարեփոխումները և նյութատեխնիկական բազայի թարմացումը:
Միջոցառումն ուղեկցվել է մշակութային կատարումներով. հյուրընկալվել էին «Բերդ» անսամբլը, «Սարդարապատ» պարային համույթը, Մնջախաղի պետական թատրոնը և մշակութային այլ խմբեր:
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...