Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր արձանագրվել են նաև մեծածախ առևտրի ցանցում:
Ծառայության մասնագետներըկասեցրել են 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում: Քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու և աղի ծագումը պարզելու ուղղությամբ: