Նոր դամբարան` դամբարանադաշտից դուրս. Շիրակի երկրագիտական թանգարանի արշավախմբի բացահայտումն Ազատանի հնավայրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Նոր դամբարան` դամբարանադաշտից դուրս. Շիրակի երկրագիտական թանգարանի արշավախմբի բացահայտումն Ազատանի հնավայրում

19:39 02.09.2022

Շիրակի հնագիտական արշավախումբը Ազատանի բացառիկ հնավայրում, որտեղ և՛ ամրոց, և՛ բնակավայր, և՛ դամբարանադաշտեր են, հերթական մաքրման, ամրացման, վերակոնսերվացման աշխատանքներին զուգահեռ ձեռնամուխ է եղել նոր հայտնաբերված դամբարանի պեղումների։ Ընդհանուր դամբարանադաշտից դուրս գտնվող դամբարանը հնագետների ուշադրությունն է գրավել, սարի լանջին՝ որոշակի թեքության վրա գտնվող հսկա ծածկասալի շնորհիվ։

Ազատանի հնավայրը համալիր հուշարձանախումբ է, որը կազմված է ամրոցից, մեծ բնակավայրից և 3 դամբարանադաշտերից։ Այն բազմաշերտ է և ընդգրկում է մ․թ․ա 3-րդ հազարամյակից մինչև առաջին հազարամյակի կեսերը, նաև աքեմենյան ժամանակաշրջանը: 1995 թվականից հայտնաբերված, մոտ 100 հա-ից ավելի տարածք զբաղեցնող հնավայրում արշավախումբը բազմաթիվ պեղումներ է կատարել վաղ երկաթի դարի մշակույթի, հոգևոր կյանքի, մարդկանց կենցաղի ու զբաղմունքի, այստեղ ապրած հասարակության տնտեսական գործունեության վերաբերյալ հստակ տեղեկություններ պարզելու համար։

«Դամբարանադաշտերը պատկանում են հենց այս բնակավայրին, ու այստեղ տեղի ունեցող փոփոխությունների էվոլյուցիան մենք տեսնում ենք ոչ միայն բնակավայրում, այլ նաև դամբարանադաշտում, և մենք հնարավորություն ունենք բնակավայրի տարբեր շերտերի նյութերը համեմատել դամբարանադաշտի նյութերի հետ»,- ասում է հնագիտական արշավախմբի ղեկավար Համազասպ Խաչատրյանը։

Պեղավայրում մոտ 30 տարի շարունակվող հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում, սակայն, ըստ հնագետների, Ազատանի հնավայրն ամբողջությամբ դեռ բացահայտված չէ, 3 դամբարանադաշտերում դեռ ուսումնասիրության արժանի բազմաթիվ նյութեր կան։ Բայց այս անգամ հնագետների ուշադրությունն է գրավել դամբարանադաշտերից դուրս գտնվող հսկա այս ծածկասալը, որը թեքության վրա է՝ սարի լանջին ու տարածքում իր տեսակի մեջ տարբերվող։

«Մենք այս դամբարանը ընտրեցինք, որովհետև ընդհանուր դամբարանադաշտից դուրս էր, գտնվում էր մոտավորապես եզրին ու նրա կողքին այլ դամբարաններ չկային։ Դամբարանը ծածկված էր մի հսկա ժայռաբեկորով՝ մոտ 8 տոննա քաշով, և սա բազմաթիվ հարցեր հարուցեց՝ արդյոք էդ ծածկասալը տեղափոխվե՞լ է, թե՞ իրենք պարզապես գոյություն ունեցող սալը օգտագործել են որպես տանիք»,- նշում է Համազասպ Խաչատրյանը։

Հնագետները կարծում են, որ իրենց հանդերձյալ կյանքի բնակարանը կառուցելիս ոչ թե մոտ 8 տոննա քաշով սալն են տեղաշարժել ու բերել դամբարանի վրա դրել, այլ հսկա ժայռաբեկորի տակ են թաղում կատարել, ինչն այս տարածքում դամբարանաշինությանը բնորոշ բացառիկ, կատակոմբային, այսինքն՝ քարանձավային թաղման ձև է եղել։

«Որպես թաղման կարգի բնորոշ հատկանիշ, այն աշխարհի համար տուն են կառուցել, դա ունեցել է տանիք, և դա եղել է ծածկասալը։ Այս դամբարանադաշտի առանձնահատկությունն այն է,  որ այս սալաքարերը ճարել դժվար է եղել, և լանջի թեքության վրա բազմաթիվ քարեր են եղել։ Դամբարանը  պատրաստելիս ուղղակի մտել են մեծ սալի տակ ու շինել են իրենց հանդերձյալ կյանքի բնակարանը»,- մանրամասնում է Հնագիտության ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լևոն Պետրոսյանը։

Արշավախումբը տեխնիկայի օգնությամբ և դժվարությամբ տեղափոխել է հսկա սալաքարը: Դամբարանից հայտնաբերվածը մարդու կմախք է, մեծ կավե անոթ, երկաթե դաշույն։ Կմախքի դիրքն ու ուղեկցող իրերը բնորոշում են ուշ երկաթի դարաշրջանի մարդկանց հավատալիքներն ու կրոնական ծեսերը։

«Կմախքը աջ կողմի վրա է պառկած, այն տարածված կարծիքի համաձայն, թե ինչ դիրքով որ մարդը եղել է ներարգանդային կյանքում, մյուս կյանքում նորից ծնվելու է նույն դիրքով, դրա համար այդպես է թաղվել։ Իսկ ուղեկցող իրերը դնում էին հետը, այն բանի համար, որ ինչ որ օգտագործել է այս կյանքում, այն կյանքում ևս օգտագործի»,- նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Լևոն Աղիկյանը։

Հնագիտական արշավախումբը նույն դամբարանում երկրորդ կմախքն է հայտնաբերել, իրեն ուղեկցող այլ իրերով։ Նոր գտածոները դեռևս թույլ չեն տալիս հստակ ասելու՝ այս թաղումները միաժամանակյա են եղել, թե՞ կրկնաթաղումն արվել է տարբեր ժամանակներում։ Դրանք հնագետների առաջիկա ուսումնասիրությունների նյութեր են դառնալու։

Հնագիտական արշավախմբի բոլոր նյութերը մնում են Շիրակում, տեղափոխվում են երկրագիտական թանգարան ու դառնում տեղի գիտաշխատողների երկարատև ուսումնասիրությունների ու գիտական աշխատությունների հրապարակման հիմք։ Ազատանի հնավայրը հետաքրքրել է նաև գերմանացի հնագետներին, որոնք շիրակցի գործընկերների հետ համագործակցում են 2011 թվականից և մասնակցում են բոլոր հնագիտական աշխատանքներին։

Գերմա­նիայում հրատարակության է նախապատրաստվում  հնավայրի մասին գիտական աշխատություն: Ազատանի հնագիտական հուշարձանախմբում դեռ բացահայտելու այնքան հարուստ նյութ կա, որ եկող սերունդները ևս առիթ կունենան այն ուսումնասիրելու։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP