21:47 09.08.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 9-ի նիստում «Բոնվառոն» ՍՊԸ-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տրամադրվեց: Նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի հետ աշխատանքային շրջափուլի մեջ են: Մինասյանը նշեց, որ «Բոնվառոն» ՍՊԸ-ն ցանկանում է ստանալ շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, լոգիստիկ ծառայությունների ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով, ապա մասնավորեցրեց՝ դա վերաբերում է և՜ սննդի արդյունաբերությանը, և՜ առևտրին, նաև սառնարանային ու պահեստային տնտեսությունների ձևավորմանը:
Նախարարի փոխանցմամբ՝ այս կազմակերպությունը ձգտում է 5,1 մլն ԱՄՆ դոլարի արտահանման ծավալների. տարիների ընթացքում փուլային ձևով հասնելու է դրան՝ նախնական 1 մլն ԱՄՆ դոլարից: «Բոնվառոն» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն դոլարի ներդրումներ: Արտահանման ուղղություններն են Վրաստանը, Ռուսաստանը, հետագայում՝ ԵՏՄ-ն, Իրանը և այլ երկրներ: Ծրագրի ընթացքում ստեղծվելու է 102 նոր աշխատատեղ, կազմակերպությունը 500 քմ արտադրական տարածք է ունենալու, «Բոնվառոն» ՍՊԸ-ն արդեն տարածքի վարձակալության նախնական պայմանավորվածություն ունի:
Մինասյանը շեշտեց՝ այս ընկերությունն «առաջին ծիծեռնակն է» այս ոլորտում՝ որպես շահագործող, որը ստանում է Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու թույլտվություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ սա իսկապես առաջին ընկերությունն է, որ ստանում է այսպիսի հնարավորություն, և իրենք ոչ միայն հնարավորությունը պետք է արձանագրեն, այլև պետք է որոշակի մոնիթորինգ իրականացնեն՝ հասկանալու համար, թե ինչ դժվարությունների է բախվում ընկերությունը այս տարածքում գործունեություն ծավալելիս:
«Այս նախագծի ճակատագիրը կարևոր ուղերձ է հղելու այլ գործարարների, ովքեր նախնական հետաքրքրություն ունեն, այսինքն՝ պետք է բոլոր հնարավոր օրինական միջոցները ձեռնարկենք, որպեսզի այս նախագիծը լինի հաջողված, որ լավ ուղերձ լինի պոտենցիալ ներդրողներին: Պետք է նաև անցագրային ռեժիմի հետ կապված խնդիրները լուծվեն, քանի որ կազմակերպությունը անցագրային կետից այն կողմ է, պետք է նոր կարգ սահմանվի. մարդիկ ամեն օր պետք է այնտեղ աշխատանքի գնան և վերադառնան, ամեն օր ընթացակարգերով սահմանն անցնելը կարող է նվազեցնել գրավչությունը»,- ասաց վարչապետը՝ հավաստիացնելով, որ այդ հարցերը կլուծվեն:
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...