Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզում պետական բյուջեի միջոցներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզում պետական բյուջեի միջոցներով

09:25 07.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում հետևելու մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։

Փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, այլք։

Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է Էջմիածին համայնքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցներում, որտեղ ընթանում են մայթերի հիմնանորոգման աշխատանքներ։ 136.7 մլն դրամ պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսի 9-ից։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել նշված փողոցների մայթերը` 1420մ երկարությամբ։

Համայնքի ղեկավարը փոխվարչապետին ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել նաև Էջմիածնի Չարենց թաղամասում ընթացող ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներից։ Նշենք, որ այդ տարածքում, որտեղ ընդհանրապես բացակայել է կոյուղատար համակարգը, ներկայում կառուցվում է մոտ 6694 մետր ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ։ Ծրագրի ուղղակի շահառու է թաղամասի շուրջ 1000 բնակիչ։ Տվյալ ծրագրի իրականացմամբ ոչ միայն կբարելավվեն բնակչության կենցաղային պայմանները, այլ նաև հնարավորություն կստեղծվի հետագայում փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար:

Վաղարշապատի «Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց»-ը փոխվարչապետի հաջորդ կանգառն էր։ Այնտեղ պետական բյուջեի միջոցներով ներկայում կառուցվում է նոր մարզադահլիճ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի մայիսին։

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև պետական բյուջեի միջոցներով նորոգվող Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակում, որտեղ այս պահին ավարտվել են աջ երթևեկելի գոտու ասֆալտբետոնի ծածկի իրականացման աշխատանքները, ընթացքի մեջ են ձախ երթևեկելի գոտու աշխատանքները։

Փոխվարչապետը հետաքրքրվել է նաև Երևան-Արմավիր մայրուղու՝ Ակնալիճ բնակավայրի ճանապարհահատվածի նորոգման հարցով, ինչին ի պատասխան Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ հիմնանորոգում պահանջող այդ հատվածը ներառված է ճանապարհաշինական ծրագրում, նախագծման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և, կախված դրա ժամկետից ու եղանակային բարենպաստ պայմաններից, հիմնանորոգումը կսկսվի կամ այս տարեվերջին կամ 2023 թվականի գարնանը:

Փոխվարչապետը ընթացող շինարարությունների մասով տվել է մի շարք հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

Միսակ Հակոբյանը տեղափոխվել է ալբանական ակումբ

23:45 14.06.2025

Միսակ Հակոբյանը տեղափոխվել է ալբանական ակումբ

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Միսակ Հակոբյանը վարձակալությամբ մեկ տարի կխաղա ալբանական «Էգնատիայում»։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում, 104 խաղում խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ «Էգնատիան» 2024/25 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն ու եվրագավաթային մրցաշարերում պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ ...

IRIB. Իրանը ծրագրում է լայնածավալ հարձակում Իսրայելի վրա

23:37 14.06.2025

IRIB. Իրանը ծրագրում է լայնածավալ հարձակում Իսրայելի վրա

Իրանն առաջիկա ժամերին «ծանր և ավերիչ» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի դեմ՝ ի պատասխան նրա հարձակման: Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը (IRIB): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Փեզեշքիան  նաև ասել է, որ Իրանը […] ...

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

23:27 14.06.2025

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Հունիսի 14-ին, ժամը 14։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների […] ...

Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:18 14.06.2025

Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել: Տեսանյութերում Բերդավան գյուղ է, որտեղ տեղացել է ուժեղ կարկուտ: Կադրերում երևում է նաև ինչպես է ուժգին քամին տապալում հսկայական ծառը: Մանրամասներ՝ տեսանյութում: ...

Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներին

23:12 14.06.2025

Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներին

Իսրայելը տեղեկություններ է ստացել, որ Իրանը մտադիր էր ոչ միայն միջուկային զենք ստեղծել, այլև այն փոխանցել Մերձավոր Արևելքի իր գործընկերներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Ես ձեզ կասեմ, թե ինչ կլիներ, եթե մենք չգործեինք։ Մենք տեղեկություններ ունեինք, որ այս անբարեխիղճ ռեժիմը պլանավորում էր իրենց մշակած միջուկային զենքը փոխանցել իրենց ահաբեկչական արբանյակներին։ Սա […] ...

BACK_TO_TOP