Լիբանանցիները հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսությամբ. դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Լիբանանցիները հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսությամբ. դեսպան

22:39 09.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև պատմականորեն ձևավորվել է սերտ համագործակցություն: Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը վստահություն է հայտնել, որ այդ փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կընձեռի ընդլայնել գյուղոլորտում երկկողմ համագործակցության շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության քաղաքականության ներկա առաջնահերթությունները, այդ թվում`աջակցություն երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի զգալի մասն ապահովող փոքր գյուղացիական տնտեսություններին, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացում, ինտենսիվ այգիների հիմնում, ոռոգման նորագույն համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրում, տեղական սերմնարտադրության խթանում, ինչպես նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացում: 

Լիբանանյան կողմի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու համար առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարար Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, մատնանշել է սերմնաբուծությունը, օրգանական գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակումը: Միաժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հույս է հայտնել, որ հայկական գյուղմթերքը կարող է մեծ պահանջարկ ունենալ լիբանանյան շուկայում:
Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերն իր հերթին ընդգծել է լիբանանցի գործարար շրջանակների պատրաստակամությունը Հայաստանում իրականացնել ներդրումային նոր ծրագրեր: Դեսպանը շեշտել է, որ պատմականորեն ձևավորված տնտեսական հարաբերությունները հանդիսանում են հիմնաքար, որոնք քաջալերում են ներդրողներին։ Եվ մինչ այժմ հաջողությամբ պսակված ներդրումներներն էլ իրենց հերթին վստահություն են փոխանցում նոր ներդրում ցանկացողների համար։ 

Հանդիպման ընթացքում դեսպան Մայա Դաղերը տեղեկացրել է, որ առաջիկայում Լիբանանից Հայաստան է ժամանելու պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում ներդրումային միջավայրի ուսումնասիրությամբ և ծրագրերի իրականացմամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգի Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:50 25.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

21:30 25.05.2025

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

Գիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

21:00 25.05.2025

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...

BACK_TO_TOP