23:41 11.09.2022
2022 թվականի ամռանը Եվրոպան դարձավ արևային էներգիայի արտադրության ռեկորդակիր՝ մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում այն կազմել է Եվրամիության էներգետիկ խառնուրդի 12 տոկոսը: Նման տվյալներ է ներկայացնում Ember անկախ վերլուծական կենտրոնը, գրում է Bloomberg-ը։
Մասնագետների կարծիքով՝ նշված ժամանակահատվածում արևային մարտկոցների օգնությամբ հնարավոր է եղել արտադրել 99,4 տերավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 28 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Նշվում է, որ գազով աշխատող էլեկտրակայանների միջոցով նույն քանակությամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը կարժենա 29 մլրդ եվրո: Փորձագետները կարծում են, որ կանաչ էներգիայի մասնաբաժնի աճը ընդգծում է վերականգնվող էներգիայի վճռորոշ դերը ԵՄ-ում՝ նվազեցնելու կախվածությունը թանկ և էկոլոգիապես վնասակար հանածո վառելիքից:
«Արևային էներգիայի ոլորտում կատարված ներդրումներն արդյունք են տվել: Արեգակնային էներգիայի յուրաքանչյուր տերավատ/ժամը նպաստել է գազի սպառման նվազեցմանը` միլիարդներ խնայելով Եվրոպայի քաղաքացիների համար», – նշել է Ember-ի վերլուծաբան Պավել Չիզակը:
Փորձագետները հավելել են, որ ԵՄ-ում արևային էլեկտրակայանները կառուցվում են այնպիսի արագությամբ, որ յուրաքանչյուր ամառ հաջորդ տասնամյակում կարող են ռեկորդներ սահմանվել մոլորակի համար անվտանգ էներգիա արտադրելու առումով։
Հստակեցվում է, որ արևային էներգիայի պահանջարկը 2022 թվականի ամռանը հատկապես ուժեղ է եղել Ֆրանսիայում միջուկային ռեակտորների սպասարկման փակման և Եվրոպային պատուհասած աննոմալ շոգի ֆոնին, ինչի պատճառով ավելացել է հովացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, երաշտը զրկել է ԵՄ-ին հիդրոէլեկտրակայաններից էներգիա ստանալու հնարավորությունից։
Այնուամենայնիվ, ձմռանը և աշնանը, երբ ցերեկային ժամերը կրճատվում են, արևային մարտկոցները չեն կարողանա բավարարել էլեկտրաէներգիայի կարիքները։ ԵՄ երկրները ստիպված կլինեն ապավինել հողմային տուրբինների արտադրությանը, պարզաբանել են փորձագետները: Ավելի վաղ Շվեյցարիայում, որպես էներգետիկ հարցի լուծման ուղիներից մեկը, առաջարկվել էր բոլոր նոր շենքերը համալրել արևային մարտկոցներով։ Նոր կանոնները կտարածվեն այն օբյեկտների վրա, որոնց կառուցման համար հայտերը կներկայացվեն 2024 թվականի հունվարի 1-ից։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...