Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

13:00 12.09.2022

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ ներկայացնելով կառավարության հեղինակած «2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիրե վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագիծը:

Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը:

Ըստ Աշոտ Մուրադյանի՝ ծրագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան աջակցել քաղաքացիական ծառայության, հարկային վարչարարության համակարգերի արդիականացմանը, ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն:

Հանրային ծառայությունների լայն շրջանակի արդիականացման արդյունքում նախատեսվում է մեծացնել մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետությունը և հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար՝ նպաստելով ներառական տնտեսական աճի ապահովմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խնդրանքով Աշոտ Մուրադյանը հանգամանորեն ներկայացրել է ՊԵԿ-ում իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ ՊԵԿ-ին հատկացվող գումարն ամենամեծը կլինի, քանի որ ծավալուն նախագծեր են առաջարկվել: Առաջին ուղղությունը բջջային հավելվածների զարգացումն է հարկային և մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում: Մաքսային և հարկային վարչարարության բնագավառում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում: Աշոտ Մուրադյանի ներկայացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ իրականացված համատեղ ուսումնասիրությունների արդյունքում հարկ վճարողների կողմից ստացել են բջջային հավելվածների կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող առաջարկություններ: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է 2018 թ. ներդրված Հարկերի միասնական հաշիվ ծրագրի արդիականացման երկրորդ փուլի իրականացումը: Մյուս ուղղությունը ֆիզիկական անձանց համար համապատասխան բջջային և ինտերնետային հավելվածների միջոցով համապատասխան գրասենյակների ձեւավորումն է, որի արդյունքում կկարողանան էլեկտրոնային ծառայությունների ամբողջ սպեկտորը ստանալ այդ հարթակի միջոցով:

Նախագծով հարկային բարեփոխումների շրջանակում կիրականացվի դյուրացված հարկային վարչարարություն:

Վարկային համաձայնության շրջանակում Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրով մեկնարկել է քրեական գործի վարման թվայնացման գործընթացը, որն այս տարի կավարտվի, իսկ ծրագրի 4-րդ փուլով նախատեսվում է իրականացնել դատարանների հետ աշխատանքի և դատական գործընթացի փաստաթղթերի թվայնացումն ու ինտեգրումը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի ներկայացմամբ՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացության է տվել օրենքի նախագծին:

Եզրափակիչ ելույթում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման և կենտրոնական կառավարման շուրջ 400 ծառայություններ նախատեսվում է հավաքել մեկ ընդհանուր հարթակում: Նախատեսվում են նույնականացման ժամանակակից՝ առավել դյուրին մեթոդներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP