12:16 10.08.2018
Այսօր դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ ինչպես է 94-րդ տարեդարձն անցկացնելու սիրված դերասանը: Երվանդ Մանարյանի դուստրը՝ Արփենիկը, նշեց, որ հայրը տանն է, իրեն մի փոքր թույլ է զգում: Իր ծննդյան օրը դերասանն անցկացնելու է տանը՝ նեղ ընտանեկան միջավայրում: Առավոտյան արդեն իսկ նրան այցելել են հին ընկերները՝ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից: Ընտանիքը պատրաստվում է տոնական սեղանի շուրջ հավաքվել և նշել սիրված դերասանի ծնունդը, իսկ ավանդական տոնական տորթն այս անգամ պատրաստելու է թոռնուհին:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ. օգոստոսի 10-ին՝ Իրանի Էրաք քաղաքում: Նա սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա` Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1957-59թթ․ ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: 1970-80թթ․ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա` «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում:
Բեմադրել է Հ.Թումանյանի «Հազարան բլբուլ», «Անհաղթ աքլորը», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», իր «Ժամանակ էն ժամանակն էր» պիեսները: Վերջինս 1987թ. մասնակցել է Վրաստանի «Բարեկամության ջահ» միջազգային փառատոնին և արժանացել մրցանակի: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր` «Հայկական մանրանկարներ» (1966թ.), «Միքայել Նալբանդյան» (1968թ.), «Կառամատույցի կրպակը» (1968թ.), «Լույս» (1969թ.), «Դեղանյութի ծնունդը» (1967թ.), «Նորից ամառ եկավ» (1975թ.), «Ժառանգները» (1976թ.) և այլն: Հեղինակել է «Տժվժիկ» (1961թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...