21:35 13.09.2022
Ինչպե՞ս են սկսվել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության:
Առաջին պաշտոնական հաղորդագրությունը պաշտպանության նախարարությունը տարածեց գիշերը ժամը մեկին՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Այս հաղորդագրությունից շատ չանցած պաշտպանության նախարարությունը կոչ արեց՝ չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
Իսկ առաջին տեսանյութ-հաղորդագրությունը Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակեց գիշերը ժամը երեքին: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը ավելի մանրամասնեց, թե ադրբեջանական կողմը որ հատվածներում տեղակայված հայակական դիրքերի ուղղությամբ է հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ բացել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են՝ հայտարարեց Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները, իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ: Այս ձեռագիրը հակառակորդը նաև նաև 44-օրյա պատերազմի ժամանակ էր օգտագործում:
Պաշտպանության նախարարության խոսնակը նաև հայտնեց՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ճշտված այլ տեղեկություններով Արամ Թորոսյանը հաջորդը ժամը չորսին հայտարարությամբ հանդես եկավ: Ասաց՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի լայնծավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ: Հիշեցնենք՝ սա հայտարարվեց գիշերը ժամը չորսին: Ժամը հինգի դրությամբ իրադրությունը չէր փոփոխվել: Հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով շարունակել էր կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Առավոտյան ժամը ութի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին դարձյալ էական փոփոխություններ չէր կրել:
Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Նշվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Իսկ այն, որ հակառակորդը կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ է դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը, փաստերով նաև ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, մասնավորապես՝ հարձակման օբյեկտ են դարձրել և հրետակոծել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապօգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է՝ հայտարարեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենայի անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս փաստերը ՄԻՊ-ը ներկայացնելու է միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին:
Իսկ պաշտպանության նախարարությունը առավոտյան ներկայացրեց տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանական ստորաբաժանումները փորձում դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներին զուգահեռ բավական հաճախ հայտարարություններ նաև Արցախից էին հնչում: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել՝ հայտարարեց Արցախի տեղեկատվական շտաբը՝ հայտնելով նաև՝ քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել և քաղաքացիներին հորդորվեց այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում: Պայմանավորված սահմանային լարվածությամբ՝ ԱԻՆ Փրկարար ծառայությունը ևս անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության:
08:15 16.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են08:05 16.05.2025
NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականըՓիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...
08:00 16.05.2025
Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենաՄայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...