16:23 14.09.2022
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որոնք Կոտայքի բաժնի քրեական հետախույզներն իրացրին՝ համագործակցելով մարզային վարչության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Սևանի թերակղզում հայտնաբերեցին և ձերբակալեցին 2019 թվականի հուլիսից սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդուն։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 15-ին Աբովյան քաղաքի 7-րդ դպրոցի խաղահրապարակում հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ Վահե Գևորգյանի դին՝ հրազենային և այլ վնասվածքներով։
Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումներով պարզվել էր, որ 2019 թվականի հուլիսի 15-ին 37-ամյա տղամարդը եղբոր հետ գնացել էր Աբովյանի 7-րդ դպրոցի խաղահրապարակ՝ Վահե Գևորգյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ իրենց հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ ու հրազեն։ Խաղահրապարակում հանդիպել էին Վահե Գևորգյանին։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարվածներ էին հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև 37-ամյա տղամարդը հրազենով կրակել էր Վահե Գևորգյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել էր:
Կոտայքի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում եղբայրներից մեկը դեպքից կարճ ժամանակ անց արդեն իսկ հայտնաբերվել ու կալանավորվել էր։ Մյուս եղբոր նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
37-ամյա տղամարդը հայտնաբերվելուց հետո ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու կալանավորվել։
Նախաքննությունը շարունակվում է։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...