21:20 14.09.2022
Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակվել և ահաբեկել անմեղ հայ խաղաղ բնակիչներին։ Եվ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է աներկբա դատապարտեն Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Այսօր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները բարձր ուղերձով բանաձև են ներկայացրել՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այլևս ոչ մի աջակցություն։ Ադրբեջանը պետք է վճարի իր ռազմատենչության համար»,- գրել է Շիֆը։
15:56 11.05.2025
Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել էՄայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...
15:44 11.05.2025
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ […] ...
15:33 11.05.2025
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների: ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր […] ...
15:21 11.05.2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվելՄայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմանում պարեկները Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen ավտոմեքենայից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր և քաղաքացիների ու վարորդի՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Պ.-ի օգնությամբ պայքարել են կրակի տարածման դեմ՝ […] ...
15:12 11.05.2025
Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայիսի 8-ի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը։ Հրամանում մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»: ...
14:32 11.05.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...