20:45 15.09.2022
Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ տարածաշրջանի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Հայտնում է IRNA գործակալությունը։
Այս հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զգալի զարգացման առնչությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ցամաքային և ծովային տրանսպորտը, մաքսային, էներգետիկ և բանկային համագործակցությունը։
Խոսելով ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության մասին՝ Ռաիսինհիշեցրել է Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները և ասել. «Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է»։
«Մենք չենք ճանաչում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և պաշտոնապես չենք ճանաչի դրանք, մենք մտադիր ենք զարգացնել առևտրատնտեսական կապերը: Այն երկրների միջև փոխգործակցությունը, որոնց դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, կարող են չեզոքացնել խնդիրների զգալի մասը: Իրանի և Ռուսաստանի դեմ ուղղված այդ սահմանափակումների կամ ԱՄՆ սպառնալիքների զգալի մասը կչեզոքացվի»,- ասել է Իրանի նախագահը։
Ռաիսին նաեւ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Շանհայի համագործակցության կազմակերպությանը Թեհրանի անդամակցությանն աջակցելու համար։ Նա նշել է, որ ՇՀԿ բոլոր անդամները կշահեն միությանը Իրանի միանալուց։
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...