21:00 16.09.2022
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Այս և Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում հեռավար զրուցել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանի հետ: Կարապետյանը նշել է, որ այս փաստահավաք տվյալները դեռ վերջնական չեն և այդ ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք:
«Տվյալները թարմացվում են: Մենք 3 օրերի ընթացքում ներկայացրել ենք տվյալներ, որոնք ստուգված են, փորձում ենք յուրաքանչյուր մարզից ստանալ օրվա տարբեր ժամերի։ Քննարկումներ են իրականացվում համայնքների ղեկավարների հետ, տեղի բնակչության հետ, որպեսզի կարողանանք ունենալ հստակեցված տվյալներ, սրանք նախնական տվյալներ են և ամփոփված են սեպտեմբերի 15-ի դրությամբ»,- ասել է Աննա Կարապետյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից հատուկ թիրախավորվել են քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Ցավոք, քաղաքացիական բնակչության շրջանում ունենք 1 զոհ և 7 վիրավորված անձ: Վիրավորում ստացածներին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն են այցելել՝ տեղում հասկանալու իրավիճակը, թե որտեղ են վիրավորում ստացել, ինչ հանգամանքներում և դրանք արդեն պատշաճ ներկայացվում են պաշտպանի կողմից կազմվող զեկույցներում, որոնք որ փոխանցվում են նաև միջազգային գործընկերներին»,- նշել է Կարապետյանը:
ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետն անդրադարձել է նաև այս օրերին գերեվարված անձանց։
«Ուսումնասիրելով ադրբեջանական սոցցանցերում տեղ գտած տեսանյութերը, հնարավորություն ենք ունեցել այս պահին նաև արձանագրելու, որ ունենք գերեվարված անձինք, այս պահի դրությամբ մինչև 10 նույնականացված գերի ունենք: Մեզ դիմում են այն անձինք, ում հարազատներին վերջիններս ճանաչել են սոցցանցերում պտտվող տեսանյութերից, տվյալները փոխանցում ենք միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ, ինչպես նաև հաղորդակցություն է իրականացվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ»,- ասել է Աննա Կարապետյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...