Գերմանիան վրդովված է ՇՀԿ-ի անդամ դառնալու Թուրքիայի ցանկությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Գերմանիան վրդովված է ՇՀԿ-ի անդամ դառնալու Թուրքիայի ցանկությամբ

18:35 19.09.2022

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու Թուրքիայի ցանկության ֆոնին անհրաժեշտ է քննարկել Անկարայի վրա տնտեսական ճնշման միջոցները։ Այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է Բունդեսթագի «Միություն 90/Կանաչներ» խմբակցության արտաքին քաղաքականության փորձագետ Յուրգեն Տրիտինը։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը պետք է իրենց հարց տան, թե որքան ժամանակ են շարունակելու թույլ տալ, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիթ խոթի։

«Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ին Լիբիայի նկատմամբ զենքի էմբարգոյի կիրառմանը։ Այն զբաղվում է Հունաստանի տնտեսական գոտու քանդմամբ։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելին է անում Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Էրդողանը դանդաղեցնում է Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ։ Իսկ այժմ նա ցանկանում է Իրանի հետ միասին միանալ ՇՀԿ-ին»,- ասել է Տրիտինը Die Welt թերթին տված հարցազրույցի մեջ։

Քաղաքական գործիչը կարծում է, որ եկել է Անկարայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության ժամանակը։

«Քանի որ ոչ ոք չի կարող դուրս մնալ ՆԱՏՕ-ից, մենք պետք է մտածենք Թուրքիայի վրա ճնշման տնտեսական միջոցների մասին»,- ընդգծել է նա։

Էրդողանը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Անկարան ձգտելու է միանալ ՇՀԿ-ին։ Նա մանրամասնել է, որ երկիրը նպատակ ունի անդամակցել կազմակերպությանը 2023 թվականին։

ՇՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին և 16-ին Ուզբեկստանում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

18:25 25.05.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

BACK_TO_TOP