11:39 26.09.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային հռետորաբանությունն անվանել է «անպատասխանատու» CBS news հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդաշարին հարցազրույցում։ Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ը մշակել է գործողությունների ծրագիր Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կապի մեջ է Կրեմլի հետ միջուկային պատերազմի վտանգի առնչությամբ, Բլինկենը պատասխանել է՝ այո։
«Կարևոր է, որ Մոսկվան մեզնից լսի և մեզնից իմանա, որ հետևանքները սարսափելի կլինեն։ Մենք դա շատ հստակ տեղ ենք հասցրել», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Պետքարտուղարը չի նշել՝ կոնկրետ ինչպես Վաշինգտոնը կպաատասխանի միջուկային զենքի կիրառմանը, սակայն շեշտել է, որ վարչակազմը ծրագիր ունի։
Ըստ Բլինկենի՝ «Պուտինի պատերազմն Ուկրաինայում արդեն ձախողվել է»։
«Նա ի սկզբանե շատ պարզ ասաց, որ իր նպատակն է ջնջել Ուկրաինայի ինքնությունը՝ որպես անկախ երկիր։ Այդ նպատակն արդեն ձախողվել է։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի համար։ Նրանք կռվում են իրենց երկրի համար, իսկ ռուսները՝ ոչ։ Ռուս զինվորականները, ովքեր նետվել են այս հակամարտության մեջ, հաճախ չգիտեն, թե ուր են գնում կամ ինչ են անում։ Դա այն չէ, ինչի համար նրանք ուզում են կռվել», – հավելել է Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև անդրադարձել է Ուկրաինայի գրավված տարածքներում անցկացվող ընտրություններին և նշել, որ դրանց արդյունքները երբեք չեն ճանաչվի։ Բլինկենը հավելել է, որ Ռուսաստանի հետ այժմ նշանակալի բանակցություններ չեն տարվում Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու ուղղությամբ։
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...