23:35 02.10.2022
«Ռոսիա 1» հեռուստաալիքի իր հեղինակային հաղորդման նոր թողարկման մեջ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է, թե որ մթերքները պետք է բացառել սննդակարգից, հաղորդում է Вести պարբերականը։ Նրա խոսքով, այն, որ մեր պապերն ու տատերը հանգիստ հաց են կերել, դեռ չի նշանակում, որ մենք էլ պետք է նույնն անենք։
«Նախկինում ռուս գյուղացին օրական մինչև երկու կիլոգրամ հաց էր ուտում։ Ճիշտ է, նա ուրիշ բան չէր ուտում, սննդակարգի հիմքում հացն էր։ Բայց եթե նկատի ունենանք նրանց հացը, դրա մեջ կար խոտ, ցողուն, Աստված գիտի, թե ինչ, մինչև իսկ կեղև»,- նշել է հեռուստահաղորդավարը։
Նա ցույց է տվել մի կտոր հաց՝ արևածաղկի սերմերով, որը հաճախ կարելի է գտնել խանութներում՝ առողջ սննդի համար նախատեսված դարակների վրա։ Բժիշկ Մյասնիկովն ընդգծել է, որ դրա պատրաստման համար օգտագործվել է ամենաբարձր կարգի ալյուր։ Հետևաբար, նման հացը դժվար թե օգուտ բերի օրգանիզմին:
«Դա նույնն է բոքոնն է՝ զարդարված սերմերով: Ասում են, թե օգտակար է, սակայն այն նույն կերպ առաջացնում է ինսուլինի աճ, ինչը հանգեցնում է գիրության, շաքարախտի և այլնի զարգացմանը, ինչպես սպիտակ հացը»,- ասել է Ալեքսանդր Մյասնիկովը։
Մյուս սխալը երշիկի և նրբերշիկի հաճախակի օգտագործումն է։ Բժիշկ Մյասնիկովն իր հաղորդաշարի դրվագներից մեկում նույնիսկ կոչ է արել արգելել նման պատրաստի արտադրանքի գովազդը։ Բոլորովին այլ բան է ինքնուրույն պատրաստած տնական երշիկը։
Մենք նաև չենք նկատում, որ շատ շաքարավազ պարունակող գազավորված քաղցր ըմպելիքներ ենք խմում։
«Դուք գիտեք, որ դա երեխաների մոտ առաջացնում է ուռուցքաբանական հիվանդություններ, օստեոպորոզ, գիրություն և շաքարախտ: Դա սարսափելի բան է»,- ասել է Ալեքսանդր Մյասնիկովը:
Նա կիսվել է համեղ և առողջ լիմոնադի պարզ բաղադրատոմսով՝ ջուր լցնել տարայի մեջ, ավելացնել անանուխի մի քանի ճյուղ կամ տերև, կիտրոնի կտորներ, խնձորի կտորներ և կտրատած վարունգի կտորներ: Թող ըմպելիքը մնա տասնհինգ րոպե, իսկ հետո վայելեք բուրավետ ջուրը։
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...