19:33 26.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը:
Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնարար վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով վերանորոգված, այսօր իր դռներն է բացել հարյուրավոր սաների առջև:
Մարզադպրոցի վերաբացմանը ներկա են եղել նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, բարերար Վազգեն Գևորգյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ըմբշամարտի աշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզիչներ և մարզիկներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ նմանօրինակ պայմաններն անպայման նպաստելու են ավելի լավ արդյունքներ գրանցելուն. «Այն, ինչ այսօր կատարվել է այստեղ, ծափահարությունների է արժանի: Որպես հայ մարդ՝ խոնարհվում եմ բարերարի առջև: Նա իսկապես աստվածահաճո գործ է կատարել: Այսքան երեխա, կտրվելով փողոցից, ուժեղանում է և ֆիզիկապես դառնում է իր երկրին շատ պիտանի մարդ: Հիանալի է ուղղակի: Սա լուրջ ավանդույթներ ունեցող մարզադպրոց է, հարյուրավոր երեխաներ են այստեղ մարզվում: Ես վստահ եմ՝ այս պայմանները կօգնեն, որ մեդալները բազմապատկվեն»:
Նշենք՝ մարզադպրոցում տեղադրվել են ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից լույսեր, վարժասարքեր, ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգեր: Վերանորոգվել են մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է՝ որպես Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ իրենք հետևություններ կանեն, թե ինչպիսին պետք է լինեն մնացած մարզադպրոցները:
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը շատ տիտղոսակիր մարզիկներ, աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ թողարկած դարբնոց է: Վերջերս հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Վիգեն Նազարյանը, փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը, ինչպես նաև ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը հենց այս մարզադպրոցի սաներ են:
Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի խոսքով՝ հին կառույցից մնացել են միայն պատերը.
«Շատ կարճ ժամանակում կարողացանք հսկայածավալ աշխատանքներ իրականացնել՝ չունենալով ո՛չ ազատ, ո՛չ հանգստյան օրեր: Այս մարզադպրոցը մեր տունն է, աշխատանքներն էլ արվել են այնպես, ինչպես մեր տանը կանեինք: Մեր մարզադպրոցն ամենահին դպրոցներից է ու մինչև հիմա առաջատարներից մեկն է: Այն հագեցրել ենք ամենաբարձր որակի գույքով և ժամանակակից մարզասարքերով, որպեսզի մեր երեխաները կարողանան մարզվել բարելավված պայմաններում: Ըմբշամարտի հավաքականի անդամների եթե ոչ 70, ապա 50 տոկոսն այս մարզադպրոցի սաներ են: Վստահ եմ՝ բարելավված պայմաններում մեր երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ կմարզվեն ու կձգտեն գրանցել առավելագույն արդյունքներ»:
Նշենք՝ ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող այս մարզադպրոցը 1960-ական թվականներին հիմնադրվել է Նորայր Մուշեղյանի կողմից:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...