Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում․ Զախարովա

18:27 29.09.2022

Մոսկվան տեսնում է ոչ տարածաշրջանային խաղացողների կողմից փորձեր՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Մենք տեսնում ենք ոչ տարածաշրջանային մի շարք խաղացողների կողմից փորձեր՝ անկայունություն մտցնել մի տարածաշրջանում, որը նոր-նոր է իրավական հունով ձևավորված հնարավորություն ստացել՝ դուրս գալու երկարաձգված ճգնաժամից կամ փորձեր՝ Ուկրաինայի անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատված, այդ թվում՝ Հարավային Կովկաս, բայց ոչ միայն Հարավային Կովկաս։ Դուք տեսնում եք, թե իրավիճակի ապակայունացման ինչ փորձեր են ձեռնարկվում հետխորհրդային ամբողջ տարածքում։ Դա, անշուշտ, շատ ապակառուցողական, շատ վտանգավոր ուղի է», – ասել է Զախարովան։

Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ շփումներում։ Համապատասխան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով։

«Անշուշտ, հարկավոր է պահպանել հրադադարի պահպանման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի վերադարձ նախկին դիրքեր»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դիվանագետը նշել է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները սկզբում ցանկանում էին «խաղաղ կարգավորման կամ խաղաղության համաձայնագրերի իրականացման դափնիներն իրենց վերագրել»։

«Մենք ժլատ չենք, պատրաստ ենք կիսվել հաջողությամբ։ Սակայն այժմ մենք նաև այլ միտում ենք տեսնում, երբ նրանք փորձում են խոչընդոտել այդ համաձայնագրերի իրականացմանը։ Դա արդեն լուրջ է»,- ասել է Զախարովան։

Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ Հարավային Կովկասում կայունության գրավականը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների լիակատար իրականացնումն է։

«Ներկա իրավիճակում կարևոր ենք համարում ակտիվացնել աշխատանքը բոլոր ուղղություններում, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի համաձայնեցումը»,- եզրափակել է Զախարովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

19:17 30.04.2025

Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։ ...

«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ Ինձագի

19:07 30.04.2025

«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...

ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

18:58 30.04.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

18:49 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

18:27 30.04.2025

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...

BACK_TO_TOP