12:53 30.09.2022
Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներ ներգրավելու հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
«Հիմա քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների ներգրավման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման համար»,- ասել է նախարարը։
«Կարծում եմ, որ ԱՊՀ-ի աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,- ավելացրել է Լավրովը։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացմանը։
«Մենք նշում ենք ԱՊՀ այնպիսի մասնագիտացված կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ինչպիսիք են Ներքին գործերի նախարարների խորհուրդը, Հակաահաբեկչական կենտրոնը, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը և, իհարկե, ձեր խորհրդակցությունը»,- շարունակել է նա: «Ընդհանուր արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար, այդ թվում՝ Աֆղանստանից եկող, մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացմանը։ Կազմակերպության հասունության և բարձր հուսալիության վառ ապացույցն էր այս տարվա հունվարին Ղազախստանին օգնություն ցուցաբերելու, նրա խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողությունները՝ դրսից աջակցող զանգվածային անկարգություններից հետո ներքաղաքական իրավիճակի կայունացումը»,-եզրափակել է Լավրովը»:
Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակներում ազնիվ, հավասար և փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը։
14:32 11.05.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...
14:14 11.05.2025
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասինՆերքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...
13:59 11.05.2025
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ ՍուրենյանՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...
13:42 11.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...
13:25 11.05.2025
Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...
13:11 11.05.2025
Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համարԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...