10:32 01.10.2022
Ավարտվել է ԱԺ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել Րիկսդագի (Խորհրդարանի) Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների, խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, շվեդական SIDA-ի տարածաշրջանային ղեկավարի եւ SALAR-ի գործադիր տնօրենի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը:
«Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ սեպտեմբերի 13-ից սկսված ադրբեջանական հարձակումը, ներկայացել Հայաստանի դիրքորոշումները և համագործակցության ակնկալիքները:
Մտքեր ենք փոխանակել բազմաթիվ ուղղություններով արագորեն զարգացող հայ-շվեդական համագործակցությունն առավել խորացնելու վերաբերյալ:
Իբրև Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհակալություն եմ հայտնել գործընկերներիս ադրբեջանական ագրեսիան հասցեական եւ աներկբա դատապարտելու և Շվեդիայի կառավարությունից ընդդեմ Ադրբեջանի գործուն միջոցներ պահանջելու համար:
Հանդիպել ենք Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին, քննարկել անվտանգային խնդիրներին և հայ-շվեդական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Շվեդիայում է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը՝ շվեդական պառլամենտական փորձի ուսումնասիրման ծրագրով:
Այցը կազմակերպվել է ՄԱԿ Զարգացման գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, որն աջակցվում է Շվեդիայի կառավարության կողմից»,-մանրամասնել է պատգամավորը:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...