ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը

13:23 11.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ։
Հանդիպումը նպատակ ուներ քննարկել Հայաստանում արբիտրաժի ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման և այդ գործընթացին Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցության հետ կապված հարցերը։

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ հանդիպման շրջանակներում Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ծրագիրը` նշելով դրա նախապատմությունը, արդեն իսկ կատարված աշխատանքները և ծրագրված հաջորդիվ քայլերը։

Մինասյանը, հատկապես, նշել է, որ կենտրոնի ստեղծումը բխում է Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նույնպես կարևորել է Հայաստանում արբիտրաժի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀԲԸՄ-ն դեռևս 2019 թվականից մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ ուղղությամբ ընթացող գործընթացների հանդեպ։

Պերճ Սեդրակյանը, կարևորելով կատարված քայլերը, ընդգծել է նաև արբիտրաժի առնչությամբ օրենսդրական դաշտի բարեփոխման հարցը, կայացած արբիտրաժային կենտրոնի առկայության պարագայում այն հնարավորությունները, որոնք կարող են ստեղծվել Հայաստանի համար, ինչպես նաև՝ հատուկ կարևորել ստեղծվող նոր կենտրոնի վստահելիության, անկախության, հեղինակության երաշխիքների ապահովման հարցը։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք կարևորել են համագործակցությունն այս հարցում՝ ընդգծելով Հայկական բարեգործական ընդհանուր միության սկզբունքային պատրաստակամությունը Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծմանն աջակցելու կապակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP