44-օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել են նաև ասորիները. Մայր Աթոռում հյուրընկալվել է Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC

44-օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել են նաև ասորիները. Մայր Աթոռում հյուրընկալվել է Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքը

09:20 12.10.2022

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Մար Ավա Գ Ռոյելին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Ողջունելով ասորի կաթողիկոս–պատրիարքի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ու միջեկեղեցական կապերը գալիս են դարերի խորքից։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ առիթներ է ունեցել այցելելու Հայաստանի ասորական տարբեր համայնքներ և շփվելու համայնքների անդամների հետ` հաստատելով, որ վերջիններս պահպանում են իրենց լեզուն և մշակութային առանձնահատկությունները:
Շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին ջերմ ընդունելության համար՝ Նորին Սրբություն Մար Ավա Գ կաթողիկոս–պատրիարքն ընդգծեց, որ իր հովվական այցելության նպատակն է մասնակցելու Հայաստանի ասորական համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծմանը, ինչպես նաև խորացնելու և ամրապնդելու եղբայրական հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Կաթողիկոս–պատրիարքը, անդրադառնալով Հայաստանի ասորական համայնքին, նշեց, որ հայաստանաբնակ ասորիները երկրի հավատարիմ քաղաքացիներն են և ըստ ամենայնի իրենց ծառայությունն են բերում Հայրենիքին։ Այս առնչությամբ Մար Ավա Գ պատրիարք-կաթողիկոսը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության գործում իրենց մասնակցությունն են բերել նաև ասորական համայնքի ներկայացուցիչները և, ցավոք, ունեցել նահատակներ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոր ցավով անդրադարձավ ասորական համայնքի կորուստներին՝ վստահություն հայտնելով, որ հոգևոր պետի հովվական այցը մեծ մխիթարություն կբերի իր հետևորդներին։
Անդրադարձ կատարելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը ևս գործուն ջանքեր կձեռնարկի սանձելու հարևան երկրի ոտնձգությունները և պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ խոսեց նաև արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Քույր եկեղեցիների՝ Հայ Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած աջակցության մասին։
Հանդիպմանն Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքը մաղթեց, որ Տիրոջ օրհությամբ խաղաղությունն ու արդարությունը հաստավեն տարածաշրջանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

10:50 26.06.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը, […] ...

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

10:45 26.06.2025

«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Ակումբն X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Պիոլիի հետ հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները: «Ալ Նասրը» շնորհակալություն է հայտնել իտալացի մասնագետին կատարած աշխատանքի համար: Պիոլին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը» և տիտղոս չէր նվաճել: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:40 26.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

10:35 26.06.2025

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

Հիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

10:30 26.06.2025

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

10:22 26.06.2025

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

Հյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP