«Ռուսական պրոյեկտ է». Վարդանյանի մեկնաբանությունը հասարակության կարծիքի շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

«Ռուսական պրոյեկտ է». Վարդանյանի մեկնաբանությունը հասարակության կարծիքի շուրջ

23:12 12.10.2022

Ինչպես արդեն հայտնել էինք ,«Հորիզոն»-ն այսօր կապ էր հաստատել Արցախում գտնվող հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանի հետ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և Արցախում ապրելու մասին հասարակության շրջանում սկսեցին հնչել հայտարարություններ.

Ռուբեն Վարդանյանին Ռուսաստանից են ուղարկել,
Նրա գալը ռուսական պրոյեկտ է,
Ռուսաստանն այդկերպ ամրացնում է իր դիրքերը Արցախում…

Հարցերի շուրջ Վարդանյանը մեկնաբանել է այսպես՝

«Ինձ թվում է, գիտեք հետաքրքիրը ո՞րն է, որ մենք իրար չենք հավատում: Գիտեք, այս մի ամսվա մեջ ես հասկացա. մարդկանց մոտ կա շատ լուրջ խնդիր, նրանք վախենում են վախենալ, որ Ռուբեն Վարդանյանն իր որոշումը կայացրել է ոչ թե շահի համար, ոչ թե, որ գաղտնի պլաններ է իրականացնում, այլ ուղղակի, որովհետև իսկապես դա հայրենսաիրական քայլ է: Որովհետև մարդիկ եթե ընդունեն, իրենց առջև շատ լուրջ հարց է առաջանում. բա ինչո՞ւ դու չես անում նույն բանը: Մի կողմից ես հասկանում եմ , ինչ-որ ձևով խղճում եմ այդ մարդկանց, որովհետև նրանք ուրիշ տարբերակ չունեն, պետք է ամեն ձև ապացուցեն, որ ինչ-որ մեկը ուղարկել է, միայն թե իրենց արդարացնեն, թե ինչու իրենք նույն բանը չեն արել:

Երկրորդը, պետք չէ թաքցնել՝ մենք ունենք թշնամիներ, որոնք աշխատում են շատ ուժեղ, աշխատում են ամեն օր՝ հայկական ազգանունների տակ և անում են ամեն ինչ մեր հասարակության մեջ թշնամանք սերմանելու համար:

Երրորդը՝ մենք մի քիչ չափազանցնում ենք Հայաստանի և Արցախի էս ճգնաժամի մեջ: Ուղղակի մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում Մոսկվայում, Փարիզում կամ Վաշինգտոնում: Ես հասկանում եմ, որ մարդիկ գաղափարապես չեն հասկանում՝ ամբողջ աշխարհը չի մտածում միայն Արցախի կամ Հայաստանի մասին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

BACK_TO_TOP