19:46 13.10.2022
Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, անթույլատրելի և բացարձակապես անընդունելի են: Նման հայտարարություն է հրապարակել ՌԴ արտգործնախարարությունը:
«Նման հարձակումները Արևմուտքի հակառուսական գծի շարունակությունն են և առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձեր։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում Փարիզի շահագրգռված չլինելու մասին և հարցականի տակ են դնում այդ հարցում կառուցողական դերակատարում ունենալու՝ Ֆրանսիայի կարողությունը», – նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
Գերատեսչության խոսնակը հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև իրավիճակի սրման օրերին «Ֆրանսիան սահմանափակվել է խաղաղության ստանդարտ կոչերով», մինչդեռ Ռուսաստանը գործնական առումով աջակցել է հակամարտության կարգավորմանը, մասնավորապես՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ է դրել արյունահեղությանը։ Զախարովան շեշտել է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելության մասին, որը տարածաշրջանում անվտանգության երաշխավորն է:
«Հենց Ռուսաստանի կողմից է գործարկվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացը։ Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ երեք երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման, հասարակության ու փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ», – նշված է հայտարարությունում։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «Փարիզը փորձում է սեպ խրել Ռուսաստանի հարաբերություններում Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնց հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա և բազմակողմ կապեր, ինչը դատապարտված է ձախողման և կխաթարի տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում նշել էր, որ «Ռուսաստանն օգտվեց Հայաստան-Ադրբեջան հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի հանցակցությամբ»։
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...